Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Պակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր Կամենդատյան Հայաքվեն և երիտասարդը. Հրայր Կամենդատյան Փոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան


Նոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համար

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագիծը։ Iravaban.net–ը ուսումնասիրել է նախագիծը, որով նախատեսվում է սահմանել Հայաստանում կիրառվող չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը։ Նոր կարգավորումը վերաբերում է այն սարքերին, որոնց միջոցով իրականացվում են օրենսդրական չափագիտության ոլորտում չափումներ, և նպատակ ունի ապահովել դրանց ճշգրտության ու հուսալիության վերահսկումը։

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագծի ընդունման 1. Անհրաժեշտությունը. «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2025 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-374-Ն օրենքի (այսուհետ՝ ՀՕ-374-Ն օրենք) պահանջներով, ինչպես նաև նշված օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի փետրվարի 5-ի N 87-Ա որոշման հավելվածի 11-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ։ ՀՕ-374-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում առաջացել է ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական իրավական ակտերի համապատասխանեցման անհրաժեշտություն։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Էկոնոմիկայի նախարարությունը չափումների միասնականության ապահովման ոլորտում հանդիսանում է լիազոր մարմին, որի լիազորություններն ամրագրված են «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10.1-ին հոդվածով, որի 2-րդ մասի 5-րդ կետով նախարարությանը վերապահված է սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող չափման միջոցները հանդիսանում են օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում կիրառվող չափման միջոցները, և հետևաբար, Էկոնոմիկայի նախարարի հրամանով պետք է սահմանվի օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում կիրառվող չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը։ Նախագծի ընդունումը պայմանավորված է օրենսդրական չափագիտության ոլորտում իրավակարգավորումների կատարելագործման անհրաժեշտությամբ։ Օրենքի նախկին խմբագրությամբ չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը որոշվում էր չափման միջոցի տեսակի հաստատման ընթացքում և քանի որ չափման միջոցի տեսակի հաստատումն իրականացվում էր Չափագիտության ազգային մարմնի կողմից, ստուգաչափման պարբերականությունը նույնպես սահմանվում էր վերջինիս կողմից։ Օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում չափման միջոցների ստուգաչափման պարբերականություն սահմանելու լիազորությունը վերապահվել է չափագիտության լիազոր մարմնին (Էկոնոմիկայի նախարարությանը)՝ համապատասխան իրավական ակտի ընդունմամբ։

Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի նպատակը օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում կիրառվող չափման միջոցների ստուգաչափման պարբերականության սահմանումն է՝ հաշվի առնելով չափման միջոցների կիրառման առանձնահատկությունները, չափումների ճշգրտության նկատմամբ պահանջները, ինչպես նաև Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փորձը։ Կարգավորումը կրում է հստակեցնող և արդիականացնող բնույթ և ուղղված է գործող իրավական դաշտի համապատասխանեցմանը ոլորտում իրականացված օրենսդրական փոփոխություններին։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված մարմինները.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չափագիտության ազգային մարմնի կողմից։

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կապահովվի գործող իրավական ակտերի համապատասխանեցումը Օրենքում կատարված փոփոխություններին, ինչպես նաև կսահմանվի կարգավորման ենթակա օրենսդրական չափագիտության տարածման բոլոր ոլորտներում կիրառվող չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը:

Ֆինանսական ազդեցությունը.

Նախագծի ընդունումը չի հանգեցնի պետական կամ համայնքային բյուջեների եկամուտների կամ ծախսերի էական ավելացման կամ նվազեցման։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից, որը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ։ Ծրագրի 2.6-րդ գլխով որպես առաջնահերթություն սահմանվել է որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացումը, որի ապահովման նպատակով իրականացվում են օրենսդրական բարեփոխումներ, այդ թվում՝ «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում կատարված փոփոխությունները, – տեղեկացնում է Iravaban.net։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն:

Հետևեք մեզ՝ այստեղ

Երևանում հնչել են կրակոցներ․ վիրավորներ կանԹբիլիսիում հինգ դեռահաս է ձերբակալվել՝ կողոպուտների և գողությունների կասկածանքովՆոր լուծումներ՝ շտապ օգնության ծառայություններում | Հարցազրույց հայրենադարձ Հենրիկ Մանուկյանի հետԿառավարությունը փոխում է բնակարան ստանալու կարգը․ նոր խմբեր են ավելանումՆոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համարԱնձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերինԻնչպես է շոգը թելադրում մենյուն. Ֆրանսիայում կտրուկ նվազել են սուրճի, շոկոլադի և նրբերշիկների վաճառքներըՀՖՖ լիմիտն ընդդեմ «Նոայի». «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներիցԼոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերինՎարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներԱշոցքում նշվել է համայնքի օրըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունԳեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին, բшխվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnրՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանԿարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա` կբարձրանաՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՏորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվելԹմրանյութի տարածման փորձ Երևանում. «Տելեգրամով» ձեռք բերված 4 փաթեթ «Մեթամֆետամին» է հայտնաբերվելՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՅուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներՊակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Վաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավnր Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ. ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներին71 տարեկանում մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտնել են Իրանի հարձակումները հետ մղելու մասին․ Իրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազայի խոցման մասին ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին
Ամենադիտված