Սպերցյանը գնահատել է իր նորամուտը «Ալ Ահլի»-ի կազմում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հաջողությամբ է սկսել իր ելույթները Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլիի» կազմում: 26-ամյա ֆուտբոլիստը գոլով է աչքի ընկել Ջիդդան ներկայացնող ակումբի կազմում իր նորամուտի խաղում:
Ավստրիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Ալ Ահլին» ընկերական խաղում ուժերն է չափել ավստրիական «Պինցգաու Զալֆելդենի» հետ և ջախջախիչ՝ 8:0 հաշվով հաղթանակ տարել: Հայ կիսապաշտպանը խաղադաշտում աչքի է ընկել արդեն 29-րդ րոպեին՝ հեռահար դիպուկ հարվածով գրավելով մրցակցի դարպասն ու բացելով հանդիպման հաշիվը:
Իր Telegram-ալիքում Սպերցյանը կիսվել է տպավորություններով.
«Շաբաթ օրը կայացավ առաջին ընկերական հանդիպումս «Ալ Ահլիի» կազմում: Հաջողվեց դառնալ գոլի հեղինակ: Սկիզբը դրված է»:
Հիշեցնենք, որ Սպերցյանի տեղափոխության մասին «Կրասնոդարը» պաշտոնապես հայտարարել էր հուլիսի 7-ին: Հայ ֆուտբոլիստը 3 տարվա պայմանագիր է կնքել սաուդյան ակումբի հետ: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ռուսական ակումբը տրանսֆերի դիմաց կստանա 25 մլն դոլար, իսկ Սպերցյանի տարեկան աշխատավարձը կկազմի շուրջ 6 մլն եվրո:
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է, որի համակարգում հայտնվել էր դեռևս 10 տարեկանում: Նա իր ողջ կարիերան անցկացրել է «ցլերի» կազմում՝ գլխավոր թիմում նորամուտը նշելով 2020 թվականին: Ավելի վաղ ռուսական ակումբում հայտարարել էին, որ թիմի առաջատարի հեռանալը մեծ և ցավալի կորուստ է իրենց համար:
Ավարտված 2025/26 մրցաշրջանում նա «Կրասնոդարի» կազմում անցկացրել էր 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ: Ռուսաստանի Պրեմիեր լիգայում թիմը գրավել էր երկրորդ տեղը՝ ընդամենը մեկ միավորով զիջելով չեմպիոն դարձած Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»:
Հետևեք մեզ՝ այստեղ