Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական ուժերը գիշերը հերթական հրթիռային հարձակումն են իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ուղղությամբ։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ Գոլոսեևսկի շրջանում հարվածների հետևանքով հրդեհներ են բռնկվել պահեստային տարածքներում։ Դառնիցկի շրջանում հրթիռն ընկել է դպրոցներից մեկի հարևանությամբ՝ վնասելով շենքի պատուհանները։
Զոհերի կամ տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան։
Հուլիսի սկզբից ռուսական ուժերը Կիևի ուղղությամբ մի քանի լայնածավալ հրթիռային և անօդաչու հարձակում են իրականացրել, որոնց հետևանքով մարդիկ են զոհվել, վնասվել են բնակելի և այլ շինություններ։
Այս հարձակումների ֆոնին Ուկրաինայի իշխանությունները արևմտյան գործընկերներից շարունակում են պահանջել ուժեղացնել երկրի հակաօդային պաշտպանությունը, մասնավորապես՝ տրամադրել Patriot համակարգեր, որոնք կարող են խոցել նաև բալիստիկ հրթիռները։
Հուլիսի 8-ին Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է Ուկրաինային տրամադրել Patriot հրթիռների արտադրության լիցենզիա։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտնել է, որ Ուկրաինան կստանա նոր սերնդի SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգեր։ Ֆրանսիան նաև Ուկրաինային որոշ սպառազինությունների, այդ թվում՝ Aster հրթիռների արտադրության լիցենզիա է տրամադրել։
Հուլիսի 13-ին տասը երկիր հայտարարել է նաև Եվրոպայի հակաբալիստիկ պաշտպանության ներուժն ուժեղացնելու նպատակով նոր կոալիցիա ստեղծելու մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ