5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սևանում 5-ամյա երեխային մեքենան վրաերթի է ենթարկել. նա ստացել է երկու ոտքերի կոտրվածքներ
Հուլիսի 10-ին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Նախնական տվյալներով՝ ժամը 18:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի 24-ամյա բնակչուհի Նարինե Կ.-ն, վարելով Kia մակնիշի ավտոմեքենա, Սևան քաղաքի Նաիրյան փողոցում՝ «Զիմ» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի։
Past.am-ի փոխանցմամբ՝ երեխան ստացել է երկու ոտքերի կոտրվածքներ և տեղափոխվել է բուժհաստատություն։
Ըստ առկա տեղեկությունների՝ երեխան մեքենայի ուղղությամբ վազել է այն պահին, երբ վարորդը կայանատեղից հետընթաց էր կատարում։ Փոքրիկը չի հայտնվել մեքենայի հետին տեսադաշտում, ինչի հետևանքով վարորդը չի նկատել նրան։
Նշվում է նաև, որ վարորդը ենթարկվել է սթափության ստուգման, որի արդյունքներով պարզվել է, որ նա գտնվել է սթափ վիճակում։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Հետևեք մեզ՝ այստեղ