Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդով հիվանդացության լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 2011-ի՝ մեկ օրում ավելանալով 20-ով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԿԴՀ կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարության ամենօրյա տեղեկագիրը:
Էբոլայից մահացածների թիվը կազմում է 754: Մահացության ցուցանիշը 23,4% է:
Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում է գտնվում 376 հիվանդ: Շփումների հսկման ցուցանիշը կազմում է 64,4%:
Էբոլայի բռնկումն սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում: Էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում:
Հետևեք մեզ՝ այստեղ