Մենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը. Նեթանյահու Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը էապես չի փոխվի Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանnց է հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Գազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի Դանա Ուայթը հայտնել է վնասվածքի պատճառով Քոնոր Մաքգրեգորի բացակայության ժամկետը Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիuտների վարքագիծը. Բաղայի


2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ կանչերի թիվն աճել է 13.3 տոկոսով

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ գրանցվել է 629 կանչ, ինչը 74-ով կամ 13.3 տոկոսով ավելի է 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Նախարարության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր։ 2025 թվականի նույն ժամանակահատվածում հայտնաբերվել էր 278 օձ, որոնցից 62-ը՝ թունավոր։ Ամենաշատ կանչերը գրանցվել են Երևանում՝ 268, Կոտայքի մարզում՝ 104 և Արարատի մարզում՝ 53։ Սյունիքում արձանագրվել է 46, Արագածոտնում՝ 45, Տավուշում՝ 37, Արմավիրում՝ 35, Վայոց ձորում՝ 22, Շիրակում՝ 11, Լոռիում՝ 5, իսկ Գեղարքունիքում՝ 3 դեպք։ Միաժամանակ, դեպքերի նվազում է արձանագրվել Արմավիրի, Վայոց ձորի, Շիրակի և Լոռու մարզերում։ Հարաբերական առումով ամենաբարձր աճը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 64.3 տոկոս, որին հաջորդում է Արարատի մարզը՝ 35.9 տոկոս աճով։ Ամենամեծ հարաբերական նվազումը գրանցվել է Շիրակի մարզում՝ 31.3 տոկոս։

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի Նորածնային և մանկական վերակենդանացման, թունաբանության և անեսթեզիոլոգիայի կլինիկայի թունաբանության ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանի խոսքով՝ օձի կծածի հետքի և առկա ցավի դեպքում հսկողությունն անպայման պետք է իրականացվի հիվանդանոցային պայմաններում։ «Օձի կծածի դեպքում որպես առաջին օգնություն չի կարելի սեղմող կապ դնել, բերանով արտածծում կատարել, սառույց դնել, քանի որ, եթե կա տեղային հյուսվածքների վնասում թույնի ազդեցությամբ, այս բոլոր միջամտություններն ավելի կբարդացնեն թույնի ազդեցությունը»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ օձի խայթոցից հետո նախ պետք է գնահատել խայթոցի հետքերը՝ հնարավորության դեպքում հասկանալու համար, թե ինչ տեսակի օձի հետ գործ ունենք։ «Սովորաբար մեկ կամ երկու տեսանելի վերք է լինում, եթե օձը թունավոր տեսակի է, վերջույթն արագ սկսում է այտուցվել։ Այդ դեպքում պետք է վերջույթն անշարժացնել, քանի որ շարժումները նպաստում են թույնի արագ տարածմանը։ Եթե օձը թունավոր չէ, հնարավոր է՝ տուժածն ու նրան օգնություն ցուցաբերողները չկարողանան դա գնահատել, այդուհանդերձ, տուժածը պետք է գտնվի բժշկական հսկողության տակ։ Եթե առկա է տեղային այտուց, կծածի շրջանում բշտերի առաջացում և պահպանվող ցավ, անհրաժեշտ է հսկողություն և պետք է որոշվի հակաթույնի ներարկման անհրաժեշտությունը»,- նշեց նա՝ հավելելով, որ օձի կծածից հետո հակաթույնը հնարավորինս արագ ներարկելը կարևոր է բարդությունները կանխելու համար։

Մարինե Գրիգորյանի խոսքով՝ օձի կծածը կարող է հանգեցնել մի շարք բարդությունների, այդ թվում՝ տեղային հյուսվածքների վնասման, արյան կարմիր գնդիկների և մկանային հյուսվածքի քայքայման։ Նրա խոսքով՝ նման դեպքերում անհրաժեշտ է շարունակական բժշկական հսկողություն և համապատասխան բուժում, իսկ ամենաարդյունավետ միջոցը հակաթույնի ներարկումն է։

Թունաբանը նշեց, որ վերականգնման ընթացքը կախված է թունավորման և վնասվածքի աստիճանից, ինչպես նաև տուժածի տարիքից և քաշից։ Նրա խոսքով՝ փոքր տարիքի երեխաներն ավելի խոցելի են թույնի ազդեցության նկատմամբ, ուստի նրանց մոտ ինտոքսիկացիայի երևույթներն ավելի արտահայտված են լինում։ Կարևոր նշանակություն ունի նաև այն, թե օձը հասուն է եղել, թե ձագ, քանի որ փոքր օձերը սովորաբար ավելի քիչ թույն են պարունակում, և դրանց կծածը, որպես կանոն, դրսևորվում է ավելի մեղմ ախտանիշներով։

 

Հետևեք մեզ՝ այստեղ

Մենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը. Նեթանյահու Նավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը էապես չի փոխվի Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Եթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա ԿոստանյանԵղվարդի ապօրինի hրաձգարանում զինանnց է հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) «Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Գազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցԴանա Ուայթը հայտնել է վնասվածքի պատճառով Քոնոր Մաքգրեգորի բացակայության ժամկետը Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիuտների վարքագիծը. Բաղայի Թրամփը դիտարկում է Իրանի հետ իրավիճակի զարգացման երեք տարբերակ. NYT Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել է Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT Մեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Ուկրաինական ԶՈւ-ն գիշերը մի շարք hարվածներ է հասցրել Ռուսաստանի Ռոստով քաղաքին Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պшտերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ 2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության Վթար է․ հուլիսի 27/28-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ
Ամենադիտված