Բրիտանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային Gripen կnրծանիչներ ձեռք բերելու համար
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեծ Բրիտանիան 300 մլն եվրո կտրամադրի որպես օգնություն Կիևին՝ 16 բազմաթիրախային Gripen կործանիչներ գնելու համար։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ֆինանսավորումը թույլ կտա Ուկրաինային մինչև 2029 թվականը ձևավորել շվեդական 16 բազմաթիրախային Gripen E կործանիչներից բաղկացած էսկադրիլիա։ Օգնության փաթեթը ներառում է նաև օդաչուների և ինժեներատեխնիկական անձնակազմի պատրաստում, սիմուլյատորների, պահեստամասերի և այլ սարքավորումների մատակարարում, որոնք անհրաժեշտ են ինքնաթիռները շարք մտցնելու և առաջնագծում դրանք կիրառելու համար», - նշվում է տեքստում։
Ավելի վաղ պաշտպանական ոլորտի մասնագիտացված հրատարակությունները Ուկրաինային 16 Gripen E կործանիչների մատակարարման պայմանագրի ընդհանուր արժեքը գնահատել էին 2,2 մլրդ եվրո։
Հայտարարությունը տարածվել է Սթարմերի՝ Կիև կատարած այցի ժամանակ, որը նրա վերջին արտասահմանյան այցն է որպես Մեծ Բրիտանիայի վարչապետ։ Նա պետք է լքի իր պաշտոնը հուլիսի 20-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ