Ռուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. Լավրով
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատմանը և մարդասիրական հարցերի լուծմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
«Ռուսաստանը մշտապես աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների լիարժեք և համապարփակ կարգավորմանը՝ հիմնվելով 2020 և 2022 թվականներին ձեռք բերված եռակողմ բարձր մակարդակի համաձայնագրերի վրա։ Ինչպես նախկինում, այժմ էլ մենք պատրաստ ենք օգնել և՛ Բաքվին, և՛ Երևանին տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման և մարդասիրական հարցերի լուծման գործում», - ասել է նախարար Լավրովը։
Հետևեք մեզ՝ այստեղ