Նրան սպորտում այլևս ոչինչ չի սպասվում. Ծառուկյանը խորհուրդ է տալիս Մաքգրեգորին կենտրոնանալ բիզնեսի վրա
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկ Արման Ծառուկյանը (23-3) կիսվել է Մաքս Հոլոուեյի (28-9) և Քոնոր Մաքգրեգորի (22-7) միջև կայացած մենամարտի տպավորություններով՝ անդրադառնալով նաև իռլանդացու կարիերայի հնարավոր ավարտին։
Հայ մարտիկի կարծիքով՝ չնայած խառը մենամարտերի զարգացման գործում ունեցած վիթխարի ավանդին, Մաքգրեգորն այլևս չի կարող մրցունակ լինել ամենաբարձր մակարդակում։
«Ցավոք, Քոնորը վնասվածք ստացավ մարտից առաջ կամ հենց դրա ընթացքում: Կարծում եմ՝ պրոֆեսիոնալ սպորտում նրան այլևս ոչինչ չի սպասվում։ Այժմ նրա համար ավելի ճիշտ կլինի կենտրոնանալ բիզնեսի վրա։
Նա ահռելի աշխատանք է կատարել ընդհանրապես այս սպորտաձևի և, մասնավորապես, UFC-ի համար։ Ինչ-որ առումով նա MMA-ի պատմության ամենաականավոր դեմքն է։ UFC-ի լսարանը մեծապես աճել է հենց նրա շնորհիվ»,- նշել է Ծառուկյանը։
Ամփոփելով խոսքը՝ Արմանն ընդգծել է, որ իռլանդացու համար եկել է ճիշտ որոշում կայացնելու ժամանակը.
«Քոնորը փոխեց ողջ ինդուստրիան, բայց հիմա նրա համար ժամանակն է ավարտել կարիերան։ Կամ էլ UFC-ն պետք է սկսի նրան ավելի հեշտ մրցակիցներ տրամադրել, այլ ոչ թե Հոլոուեյի մակարդակի տղաների»։
Հետևեք մեզ՝ այստեղ