Երևանը Եկատերինբուրգից դեպի արտասահման ամենահայտնի ավիաուղղություններից մեկն է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2026 թվականի առաջին կիսամյակում «Կոլցովո» օդանավակայանը (Եկատերինբուրգ) սպասարկել է 3,84 մլն ուղևորի՝ 3%-ով ավելի, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում, հաղորդում է Ռոսավիացիան։
Հիմնական աճն ապահովել են միջազգային չվերթները․ դրանցով ուղևորահոսքն աճել է 10%-ով։
«Կոլցովոն» Ռուսաստանում սպասարկվող ուղևորների թվով տարածաշրջանային օդանավակայանների թոփ-5-ի մեջ է։ Ամենահայտնի ներքին ուղղություններն են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը և Սոչին։ Հեռավոր արտասահմանյան երթուղիների շարքում առաջատարներն են Անթալիան, Շարմ էլ-Շեյխը և Նյաչանգը։ Մերձավոր արտասահմանում ամենահաճախը թռչել են դեպի Դուշանբե, Երևան և Տաշքենդ։
Հետևեք մեզ՝ այստեղ