Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Վթար է․ ջուր չի լինելու Թանկարժեք մետաղների գներ ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ոստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն Ստամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ


Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօրվանից ՀՀ պետական ավագ դպրոցներում մեկնարկել է 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը, որը նախատեսված է առաջնահերթություն ունեցող սովորողների համար։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Այս փուլում  կարող են հայտագրվել՝

1․ տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները,
2․ տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները,
3․ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող ներքոնշյալ խմբերի երեխաները՝

․ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների    երեխաները կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ  հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ  ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաները,
· խնամակալության տակ գտնվող երեխաները,
·  հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները։

Արտոնությունից կարող են օգտվել նաև ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները, եթե ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) մինչև հայտագրման մեկնարկը՝ հուլիսի 20-ը, ԿԳՄՍ նախարարության էլեկտրոնային հասցեին ([email protected]) ուղարկել է դիմում և համապատասխան տեղեկանքներ՝ ըստ սահմանված կարգի։

Նշված արտոնությունները վերաբերում են ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ հաճախողներին։ Համակարգը արտոնություն ունեցողների համար բաց կլինի մինչև օգոստոսի 2-ը՝ ժամը 24։00–ն ներառյալ։ Նշված ժամկետի ավարտից հետո ավագ դպրոցի ընդունելության հայտագրումը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ 2-րդ փուլով։

Երկրորդ փուլ՝

Օգոստոսի 4–ին՝ ժամը 09:00-ից, տասներորդ դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։ Հայտագրում կիրականացվի նաև այն սովորողների համար, որոնց ծնողներից մեկը պատկանում է նշված խմբերից որևէ մեկին, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի է։ Համակարգը բաց է նաև ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար, որոնց ծնողները ցանկանում են երեխաներին հայտագրել հայերենով ուսուցմամբ դասարաններում։

Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի քանակից։

Օգոստոսի 11-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի նաև հետևյալ խմբերի համար՝ ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում․
· օտարերկրյա քաղաքացիներ,
· երկքաղաքացիներ,
· քաղաքացիություն չունեցող անձինք (նրանց օրինական ներկայացուցիչներ),
· ազգայինփոքրամասնություններին պատկանող երեխաներ,
·  երբ ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։

Հայտագրման անհրաժեշտություն չկա այն դպրոցներում, որտեղ ընդունելությունը կիրականացվի սահմանված ներքին ընթացակարգերով․

·  մասնագիտացված դպրոցներ,
·  բարձրագույն ուսումնական հաստատությունների ենթակայությամբ գործող դպրոցներ,
·  հանրակրթական դպրոցների «Արհեստական բանականություն» սերունդ   դասարաններ,
·  միջնակարգ դպրոցներ կամ վարժարաններ, որտեղ ծնողի դիմումի համաձայն՝ սովորողները կփոխադրվեն նույն ուսումնական հաստատության կրթության երրորդ աստիճան:

Առցանց հայտագրումն իրականացվում  է  երկու քայլով.

Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում:

Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են  «Ավագ դպրոցում հայտագրում» տեսաուղեցույցում:

Հաշվի առնելով, որ գրանցումը ժամանակատար է, մեկ անգամ ևս խորհուրդ ենք տալիս մինչև հայտագրման մեկնարկը գրանցվել և համակարգում անցնել նույնականացում, որից հետո հնարավոր կլինի երեխային հայտագրել ձեր նախընտրած դպրոցում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նույն օգտահաշվից տարբեր սարքերով հնարավոր չէ  միաժամանակ մուտք գործել համակարգ և հայտագրել երեխային, ուստի հորդորում ենք հայտագրումն իրականացնել մեկ օգտահաշվից, մեկ համակարգչով։

Հայտագրման, դպրոցի տնօրենին դիմում ներկայացնելու, ինչպես նաև դպրոցի հետ պայմանագիր կնքելու ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից ստեղծված էջով։

Ավագ դպրոցի  ընդունելության հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» Վթար է․ ջուր չի լինելու Թանկարժեք մետաղների գներԻրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՄասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութՓաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ավետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն ՄանվելյանՈստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն Ստամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղան«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ ՄխիթարյանԻ՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում. Տիգրան Դումիկյան Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ) Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ըՄինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
Ամենադիտված