Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրաքի վարչապետ Ալի Ֆալիհ ալ-Զաիդիի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 23-ին պաշտոնական այցով ժամանել է Թեհրան և հանդիպել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ։
Փեզեշկիանը և ալ-Զաիդին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական հարցեր և երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ուղիները։
Նրանք ընդգծել են Իրանի և Իրաքի միջև գործող համաձայնագրերի լիարժեք իրականացման արագացման անհրաժեշտությունը՝ դա համարելով երկկողմ կապերի բարելավման կարևոր քայլ և երկու երկրների շահերից բխող։ Ընդգծել են քաղաքական, տնտեսական, առևտրային, տարանցիկ, էներգետիկ և տարածաշրջանային համագործակցության ոլորտներում համատեղ հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությունը։
Փեզեշկիանը և ալ-Զաիդին նշել են, որ համապարփակ կապերի ընդլայնումը ոչ միայն կնպաստի երկու երկրներում կայունության, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը, այլև կծառայի «երկու եղբայրական ժողովուրդների շահերին և կնպաստի տարածաշրջանային ավելի մեծ համերաշխությանն ու համախմբվածությանը»։
Հետևեք մեզ՝ այստեղ