ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև ատոմային էներգետիկայի ոլորտում համաձայնագիրը չի նախատեսում թագավորությունում ուրանի հարստացում և ուղղված չէ ռազմական նպատակներին։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի էջում:
Ինչպես նշել է ամերիկյան առաջնորդը Truth Social-ում, «Քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտի համաձայնագիրը (նյութի հարստացում չի լինելու), որը կնքում են ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը և Սաուդյան Արաբիան, ուղղված կլինի միայն ոչ ռազմական նպատակներին: ԱՄՆ-ն դեմ չէ քաղաքացիական միջուկային էներգետիկայի օբյեկտներին, եթե դրանք չեն կիրառվում ռազմական կարիքների համար ուրան հարստացնելու նպատակով»,- գրել է Թրամփը:
Հետևեք մեզ՝ այստեղ