Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին քննարկել են Պարսից ծոցում ընթացող սրումը և վտանգված հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Ռուսական կողմից շեշտվել է մարտական գործողությունների ավարտի շուրջ կայուն պայմանավորվածությունների շտապ ձեռքբերման կարևորությունը՝ տարածաշրջանում կայունության, անվտանգության և անխոչընդոտ նավագնացության վերականգնման շահերից ելնելով», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում՝ Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում նախարարների հանդիպման արդյունքներով։
Ռուսական դիվանագիտական գերատեսչությունում հավելել են, որ նախարարները քննարկել են նաև երկկողմանի օրակարգի մի շարք արդիական հարցեր։
Հետևեք մեզ՝ այստեղ