Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիuտների վարքագիծը. Բաղայի
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիստների վարքագիծը: Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:
«Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիստների վարքագիծը, ովքեր Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին իրականացրել էին թատերական և շատ վտանգավոր գործողություններ, որոնց հետևանքներն անդրադարձան ամբողջ Եվրոպայի վրա»,- ասել է Բաղաին:
ԱԳ նախարարի խոսքով՝ ուկրաինական վարչակարգը իր երկիրն իջեցրեց գերտերությունների միջև աշխարհաքաղաքական վեճերի գործիքի մակարդակի։
«Ուկրաինական վարչակարգը իր երկիրն իջեցրեց գերտերությունների միջև աշխարհաքաղաքական վեճերի գործիքի մակարդակի։
Այս ժամանակահատվածում այն մեղադրել է տարբեր երկրների։ Խնդրի լուծման վրա կենտրոնանալու և իր երկիրն ու տարածաշրջանը Արևելյան Եվրոպային և, մի առումով, ամբողջ աշխարհին պարտադրված պատերազմից փրկելու փոխարեն՝ այն անընդհատ մեղադրել է ուրիշներին»,- նշել է Բաղային:
Հետևեք մեզ՝ այստեղ