Դանա Ուայթը հայտնել է վնասվածքի պատճառով Քոնոր Մաքգրեգորի բացակայության ժամկետը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ պրոմոուշենի նախկին կրկնակի չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը վնասվածքի պատճառով չի կարողանա մարտերի մասնակցել առաջիկա մեկ տարվա ընթացքում:
«Քոնոր Մաքգրեգորը շարքից դուրս է մնացել մեկ տարով»,- ասել է Ուայթը Zuffa Boxing-ի մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած UFC 329 մրցաշարում Մաքգրեգորը տեխնիկական նոկաուտով պարտվել էր Մաքս Հոլոուեյին՝ մենամարտի առաջին ռաունդում ոտքի ծանր վնասվածք ստանալու պատճառով։
Ավելի վաղ իռլանդացի մարտիկը պահանջել էր այդ դիմակայությունը ճանաչել չկայացած:
Նշենք, որ այս մարտիկների միջև առաջին հանդիպումը կայացել էր 2013 թվականին, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ էր տոնել Մաքգրեգորը։
Ընդհանուր առմամբ, Քոնորը խառը մենամարտերում (MMA) անցկացրել է 29 գոտեմարտ՝ գրանցելով 22 հաղթանակ և կրելով 7 պարտություն:
Հետևեք մեզ՝ այստեղ