Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինական ԶՈւ-ն հարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին, որտեղ ՀՕՊ-ը հետ է մղում ԱԹՍ-ների զանգվածային հարձակում։: Այս մասին հայտնել է նահանգապետ Պավել Մալկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ռյազանում հետ է մղվում ԱԹՍ-ների զանգվածային հարձակում, գործում է ՀՕՊ-ը։ Ձեռնարկություններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել», - գրել է Մալկովը:
Նա հավելել է, որ դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Wildberries ընկերությունը հայտնել է, որ Ռյազանի լոգիստիկ օբյեկտի աշխատակիցները տարհանվել են անվտանգության պահանջներին համապատասխան:
«Ընկերության լոգիստիկ օբյեկտը Ռյազանում տարհանվել է անվտանգության պահանջներին համապատասխան», - ասվում է Wildberries-ի հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ՝ այստեղ