Սև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը


Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարները

Հասարակություն

Դելոյթի 2026 թ. GenZ և միլենիալների համաշխարհային հետազոտությունը ցույց է տվել, որ երիտասարդների համար կարիերան այլևս սանդուղք չէ, այլ՝ աճի, իմաստի և ֆինանսական կայունության համադրություն: Միևնույն ժամանակ Հայաստանում բանկային ոլորտն արդեն գերազանցել է ՏՏ-ին նոր աշխատատեղերով, իսկ կրթությունը մնում է ամենաքիչ ընտրվող, բայց ամենամեծ ազդեցություն ունեցող ոլորտներից մեկը: Իսկ թե ինչ են ցույց տալիս Հայաստանի երիտասարդ մասնագետների, այդ թվում՝ ՏՏ ոլորտում ներգրավված մասնագետների հետ աշխատող կազմակերպության թվերը, բացահայտել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հավաքագրման խմբի ղեկավար Արշակ Պողոսյանի հետ զրույցով:

Ի՞նչ են իրականում փնտրում հայ երիտասարդներն աշխատաշուկայում:

Հայաստանի աշխատաշուկան վերջին տարիներին փոխվել է ավելի արագ, քան դրան հասցնում են արձագանքել թե՛ կրթական համակարգը, թե՛ հենց երիտասարդները։ Ըստ Staff.am-ի «Աշխատաշուկայի հաշվետվություն 2025»-ի՝ բանկային և ֆինանսական ոլորտն այսօր առաջին անգամ գերազանցել է ՏՏ ոլորտին նոր աշխատատեղերի ծավալով՝ 20.8% ընդդեմ 20.2%-ի։ ՏՏ ոլորտը, որը տարիներ շարունակ համարվում էր երիտասարդների «երաշխավորված» ուղին, հասունացել է և սղվել. ընկերությունները փնտրում են փորձառու, նեղ մասնագիտացած կադրեր, մինչդեռ սկսնակների համար դռները նկատելիորեն փակվել են։

Արդյունքում ձևավորվել է պարադոքս, որին բախվում է գրեթե յուրաքանչյուր շրջանավարտ. գործատուն պահանջում է փորձ, բայց փորձ ձեռք բերելու հնարավորությունները քչանում են։ Առաջին լուրջ պատասխանատվությունը, առաջին թիմը, առաջին իրական նախագիծը երիտասարդ մասնագետի համար դարձել են դեֆիցիտ։

Իսկ ի՞նչ են ուզում հատկապես GenZ և միլենիալները:

Այս հարցին ամենածավալուն պատասխաններից մեկը տալիս է Deloitte-ի «Gen Z և միլենիալներ 2025» համաշխարհային հետազոտությունը, որ ներառել է 23 482 հարցվածներ 44 երկրից։ Մինչև 2030 թվականը այս երկու սերունդները միասին կկազմեն աշխարհի աշխատուժի մոտ 74%-ը, և նրանց սպասումներն արդեն այսօր վերաձևում են աշխատաշուկան։

Հետազոտության ամենաանսպասելի թվերից մեկն է. Z սերնդի ներկայացուցիչների միայն 6%-ն է իր կարիերայի գլխավոր նպատակ համարում ղեկավար պաշտոնի հասնելը։ Բայց սա ամենևին չի նշանակում, որ նրանք հավակնություն չունեն։ Նույն հետազոտությունը ցույց է տալիս, որ Z սերնդի 70%-ը շաբաթական առնվազն մեկ անգամ ժամանակ է հատկացնում իր հմտությունների զարգացմանը, իսկ գործատու ընտրելիս սովորելու և զարգանալու հնարավորությունը նրանց համար առաջին երեք չափանիշներից մեկն է։

Փոխվել է նաև այն, թե ինչպես են երիտասարդներն ուզում սովորել։ Հարցվածների 89%-ը ամենաարդյունավետ է համարում գործնական, աշխատանքի ընթացքում ձեռք բերվող փորձը, իսկ 86%-ը՝ փորձառու գործընկերոջ մենթորությունը։ Այսինքն՝ ոչ թե դասընթաց, այլ իրական գործ և իրական ուղեկցում։

Deloitte-ն այս սերնդի ընտրությունը նկարագրում է որպես երեք գործոնի համադրություն՝ իմաստալից աշխատանք, ֆինանսական կայունություն և բարեկեցություն։ Կարևոր է ճիշտ կարդալ այս բանաձևը. խոսքը փողի և իմաստի հակադրության մասին չէ։ Աշխատավարձը երիտասարդի համար շեմ է՝ պայման, որից ցածր առաջարկը պարզապես չի դիտարկվում։ Բայց այդ շեմից վեր որոշումը կայացնում են այլ գործոններ՝ աճ, պատասխանատվություն, իմաստ և լավ ղեկավար։

Ի՞նչ կապ ունի այս ամենը դպրոցի հետ:

Հայաստանում կրթության ոլորտը նոր աշխատատեղերի ընդամենը 3.2%-ն է ապահովում. սա շուկայի ամենափոքր հատվածներից է։ Միևնույն ժամանակ հենց այս ոլորտից է կախված, թե ինչ որակի շրջանավարտներ կմտնեն մյուս բոլոր ոլորտներ ընդամենը հինգ տարի հետո։ Մարզային ու գյուղական դպրոցներում ուսուցիչների պակասը մնում է կրթական համակարգի ամենասուր խնդիրներից մեկը։ 600-ից ավելի թափուր հաստիք է առկա այս պահին հանրակրթության ոլորտում։

Հենց այս երկու խնդիրների հատման կետում՝ երիտասարդների՝ իրական փորձի պակասի և դպրոցների՝ ուժեղ կադրերի պակասի, վերջին տարիներին ձևավորվել է ուշագրավ միտում. ուսուցչությունը սկսում է դիտարկվել ոչ միայն որպես կոչում, այլև որպես առաջնորդության դպրոց՝ վաղ պատասխանատվության, թիմ առաջնորդելու և իրական արդյունքի հասնելու փորձ, որի հնարավորությունը երիտասարդ մասնագետն այլ վայրում այդքան վաղ չի ստանում։

Այս միտումը հաստատում են նաև թվերը. «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի 2026 թվականի “Ուսուցիչ-առաջնորդների երկամյա ծրագրի” հավաքագրման տվյալներով՝ ծրագրին 2025-20206 ուս.տարում դիմել է 3,555 երիտասարդ մասնագետ՝ նախորդ տարվա 899-ի փոխարեն՝ գրանցվելով ավելի քան կրկնակի աճ, և ապա դասավանդելու պայմանագիր է կնքել 60 մասնակից՝ 58%-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ Ուշագրավ է հատկապես, որ ծրագրին ՏՏ ոլորտից միացող մասնագետների (Tech4Armenia) շրջանում դիմումից մինչև պայմանագիր հասնողների տեսակարար կշիռը կազմել է 21.7%՝ ամենաբարձր տեսակարար կշիռը բոլոր խմբերի մեջ։ Այլ կերպ ասած՝ ՏՏ ոլորտից, որտեղ աշխատավարձերն ամենաբարձրն են երկրում, մարդիկ գիտակցված ընտրությամբ ընտում են իրենց աշխատանքին զուգահեռ մտնել դասարաններ։ Սա լավագույնս ցույց է տալիս, որ Deloitte-ի նկարագրած «շեմից վեր» գործոնները՝ իմաստը, աճը, ազդեցությունը, Հայաստանում նույնպես գործում են ծրագրավորողների, ինժեներների, և ՏՏ այլ մասնագետների համար։

Ուսուցիչների հավաքագրման նոր սեզոնը և Early Bird հնարավորությունը:

2027 թ.-ի սեպտեմբերից դասարան մտնելու, մեկ տարի դասավանդելու և ապա
ևս մեկ տարով դասավանդումը երկարաձգելու (1+1) համար «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»՝ Ուսուցիչ-առաջնորդների երկամյա ծրագրի հավաքագրման նոր սեզոնը մեկնարկել է 2026 թ.-ի հուլիսին։ Մինչև հուլիսի 31-ը վաղ հավաքագրմամբ դիմողները կոնկրետ առավելություններից են օգտվելու՝ վաղ արձագանք, ընտրության փուլերի առաջնահերթ անցկացում, տեղակայման վայրի ընտրության ավելի լայն հնարավորություն, իսկ վերջին կուրսի ուսանողները նաև կրթաթոշակային ֆոնդից օգտվելու հնարավորություն կստանան։

Վաղ դիմելը պատահական շեշտադրում չէ. հավաքագրման տվյալները ցույց են տալիս, որ սեզոնի սկզբում դիմող թեկնածուներն ավելի պատրաստված են և հավասար պայմաններով միևնույն է ավելի հաճախ են հասնում մինչև պայմանագիր, քան գարնանային վերջին շաբաթներին դիմողները։

Երկամյա ծրագիրը մասնակիցներին առաջարկում է հենց այն, ինչ, ըստ հետազոտությունների, փնտրում է նոր սերունդը՝ իրական պատասխանատվություն առաջին իսկ օրվանից, անհատական մենթորություն ողջ ընթացքում, առաջնորդության զարգացման մոդել և ուղղորդված միջամտություններ ծրագրի ողջ ընթացքում, և ամենակարևորը չափելի ազդեցություն մասնագիտական ու անձնային որակների զարգացման մասով։ Ծրագիրը բաց է գրեթե բոլոր մասնագիտությունների շրջանավարտների, ուսանողների և գործող մասնագետների համար. մանկավարժական կրթությունը պարտադիր չէ։

Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Բորիս Նազարյան«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համար
Ամենադիտված