Աշտարակի խճուղում բшխվել են «Ford Transit»-ը և «BMW»-ն․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ 3 վիրшվորներից մեկն անչափահաս է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են 42-ամյա Խաչիկ Խ․-ի վարած «BMW» մակնիշի և 35-ամյա Վարդան Ս․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն բախվել է քարե պատնեշին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ մեկ անչափահաս՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ