«Արսենալը» հետաքրքրված է «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լոնդոնի «Արսենալը» լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով ու ակտիվ բանակցություններ է վարում նրա տեղափոխության շուրջ: Այս մասին հայտնում է հեղինակավոր The Athletic պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբն արդեն պաշտոնական առաջարկ է կատարել մադրիդցիներին՝ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց առաջարկելով 135 մլն եվրո, ևս 10 մլն եվրո նախատեսված է որպես հնարավոր բոնուս: Նշվում է, որ Վինիսիուսն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը անգլիական ակումբի ներկայացուցիչների հետ և հաստատել է Մադրիդից հեռանալու իր հստակ մտադրությունը:
Բրազիլացի աստղի գործող համաձայնագիրն «արքայական» ակումբի հետ ուժի մեջ է ևս մեկ տարի: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի կետերի շուրջ: Նշվում է, որ եթե համաձայնագիրն այդպես էլ չերկարաձգվի, հենց «զինագործներն» են համարվելու վինգերին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը:
Հիշեցնենք, որ Վինիսիուսը «սերուցքայինների» գույները պաշտպանում է 2018 թվականի ամառվանից: Այս ընթացքում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 375 հանդիպման՝ դառնալով 128 գոլի և 100 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ըստ Transfermarkt պորտալի՝ ֆուտբոլիստի տրանսֆերային շուկայական արժեքը գնահատվում է 140 մլն եվրո։
Հետևեք մեզ՝ այստեղ