Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանը հերքել է Ռուսաստանին զենք մատակարարելու և ուկրաինական հակամարտությանը Պեկինի մասնակցության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների մեղադրանքները։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։
Հրապարակման համաձայն՝ հուլիսին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը այցելել է Չինաստան, որտեղ բանակցություններ է վարել ՉԺՀ արտգործնախարար Վան Իի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հանդիպման ընթացքում եվրոպացի օրենսդիրները Պեկինին կոչ են արել խաղաղություն հաստատելու համար «օգտագործել իր ազդեցությունը», ինչպես նաև բարձրացրել են Ռուսաստանին երկակի նշանակության ապրանքների հնարավոր մատակարարումների հարցը։
«Չինացի պաշտոնյաները Եվրախորհրդարանի պատգամավորներին հայտարարել են, որ Պեկինը հակամարտության կողմ չէ, Ռուսաստանին զենք չի վաճառում, կողմնակից է երկխոսությանը և գտնում է, որ Եվրոպան պետք է անմիջականորեն մասնակցի բանակցություններին», – նշում է Politico-ն։
Ավելի վեր ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել էր, որ Մոսկվան ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցերով մշտական շփման մեջ է Պեկինի հետ և ողջունում է խաղաղության բանակցություններում դրական դերակատարում ունենալու Չինաստանի ձգտումը։
Հիշեցնենք, որ նախկինում Պեկինը հերքել է նաև այն լուրերը, թե երկրի տարածքում չինական բանակը մարզել է ռուս զինվորների՝ դրանք որակելով անհիմն և Չինաստանի դեմ ուղղված կեղծ հայտարարություններ։
Հետևեք մեզ՝ այստեղ