Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է հարձակման գծում Լամին Յամալի խաղային դիրքի մասին։ Գերմանացի մասնագետը չի պատրաստվում մշտական հիմունքներով Յամալին օգտագործել որպես «կեղծ ինը» համար:
Լրագրողների հետ զրույցում Ֆլիկը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Յամալը կարող է հանդես գալ այդ դերում։
«Լամինն արդեն մեկ-երկու խաղում հանդես է եկել այդ դիրքում մեր թիմի կազմում: Ես նրան համարում եմ համաշխարհային մակարդակի ֆանտաստիկ ֆուտբոլիստ, ուստի մենք կարող ենք հարմարվել տարբեր տարբերակների: Այժմ մենք ավելի շատ կենտրոնացած ենք եզրային հարձակվողի դերի վրա, բայց կտեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը:
Կարծում եմ՝ Գորդոնն ու Ադեյեմին ի վիճակի են գործել ինչպես հարձակման երկու եզրերում, այնպես էլ 9 համարի դիրքում։ Մենք իսկապես ընտրության մեծ հնարավորություններ ունենք, ուստի կտեսնենք, թե ինչ կլինի»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունը «Բարսելոնայի» համար կմեկնարկի օգոստոսի 23-ին: Այդ օրը Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմն արտագնա խաղում կհյուրընկալվի «Էլչեին»։
Հետևեք մեզ՝ այստեղ