Ռուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել։ Այս մասին Սպիտակ տանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք աշխատում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Կարծում եմ՝ մեզ մոտ առաջընթաց է նկատվում: Ես կարգավորել եմ ութ պատերազմ: Կարծում էի, որ սա, թերևս, ամենահեշտերից մեկն է լինելու, բայց այն ամենաբարդը ստացվեց: Սակայն առաջընթաց գրանցվել է», - ասել է նախագահը։
Նա չի նշել, թե հատկապես ինչ առաջընթացի մասին է խոսքը:
Հետևեք մեզ՝ այստեղ