Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան Արաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը


Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Առաջին դասարան գնացող երեխային դպրոցին նախապատրաստելիս ծնողները պետք է խուսափեն նաև ավելորդ ճնշումից։ «Պետք է լավ սովորես», «պետք է ամեն ինչ ճիշտ անես» ձևակերպումները կարող են երեխայի մոտ մեծացնել անհանգստությունը։

«Ավելի լավ է երեխային նախապատրաստել իրականությանը․ ասել, որ սկզբում որոշ բաներ կարող են անծանոթ լինել, հնարավոր է՝ նա սխալվի, ինչ-որ բան չհասկանա կամ կարոտի ծնողին, և այդ ամենը նորմալ է։ Կարևոր ուղերձը պետք է լինի՝ «Դու պարտավոր չես ամեն ինչ իմանալ առաջին իսկ օրվանից»», - նշեց մասնագետը։

Երեխայի անհանգստությունը կարող է նվազել նաև այն դեպքում, երբ դպրոցական միջավայրը նրա համար նախապես ավելի կանխատեսելի է դառնում։ Հնարավորության դեպքում կարելի է երեխայի հետ այցելել դպրոց, ցույց տալ դասարանը, ծանոթացնել տարածքին, տանը խաղարկել տարբեր իրավիճակներ՝ ինչպես ծանոթանալ նոր դասընկերոջ հետ, ինչպես հարց տալ ուսուցչին կամ օգնություն խնդրել։

Իսկ եթե երեխան ամաչկոտ է, նրան պետք չէ ստիպել անմիջապես ակտիվ շփվել։

«Ամաչկոտ երեխային պետք չէ ստիպել սոցիալական ակտիվության։ «Գնա խոսիր», «ինչո՞ւ չես ընկերանում», «մի՛ ամաչիր» արտահայտությունները սովորաբար չեն օգնում և կարող են ավելի մեծացնել երեխայի լարվածությունը։ Ավելի արդյունավետ է փոքր քայլերով աջակցել նրան», - ասաց հոգեբանը։

Դպրոցական առաջին օրերին երեխայի լացը ևս պարտադիր չէ, որ խնդրի մասին խոսի։ Այն կարող է լինել նոր իրավիճակին հարմարվելու բնական արձագանք։

«Առաջին օրերին լացը կարող է լիովին բնական արձագանք լինել։ Երեխան կարող է միաժամանակ ուրախություն, հետաքրքրություն, վախ և կարոտ զգալ, և լացը այդ հույզերի արտահայտման ձևերից մեկն է», - ընդգծեց նա։

Սակայն եթե լարվածությունը ոչ թե նվազում, այլ շարունակվում կամ ուժեղանում է, և դրան միանում են քնի խանգարումներ, ֆիզիկական գանգատներ, դպրոցից մշտական խուսափելու ցանկություն կամ երեխայի վարքի էական փոփոխություն, մասնագետի խոսքով՝ արդեն պետք է փորձել հասկանալ պատճառը և անհրաժեշտության դեպքում դիմել մասնագետի։

Ի վերջո, դպրոցական սթրեսի հաղթահարման հարցում կարևոր դեր ունի ընտանիքում ստեղծված անվտանգ միջավայրը։ Երեխան պետք է հասկանա, որ իր արժեքը չի որոշվում գնահատականներով, իսկ սխալվելը բնական է։

«Երեխան պետք է զգա, որ իր արժեքը կախված չէ գնահատականներից, որ սխալվելու իրավունք ունի, և որ դժվարության դեպքում ծնողը ոչ թե կքննադատի, այլ կլսի ու կաջակցի։ Դպրոցական հարմարվողականության ամենակարևոր հիմքերից մեկը հենց այդ անվտանգությունն է», - եզրափակեց հոգեբան Լուսինե Ալավերդյանը։

Ալիտա Եղիազարյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ Հայաստան
Ամենադիտված