Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Վաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով


«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան

Սամվել Կարապետյանի թիմի անդամ Լիլիա Շուշանյանը Պրահայում եվրոպական և հայկական լսարանի համար հրապարակվող «ORER» ամսագրում հոդված է հրապարակել՝ անդրադառնալով եկեղեցու դեմ հետընտրական շրջանում շարունակվող արշավին:

Բնագիրը անգլերենով՝ https://orer.eu/2026/08/08/when-church-autonomy-becomes-a-criminal-case-armenias-unprecedented-confrontation-with-the-apostolic-church/

Հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը ստորև՝

«Ավելի քան մեկ տարի Հայ Առաքելական Եկեղեցին բախվում է Հայաստանի կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից շարունակաբար աճող ճնշման։ 2026թ. օգոստոսի 7-ին այս զարգացումները հասան անկախ Հայաստանի պատմության համար աննախադեպ կետի․ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, քրեական գործի շրջանակում ներկայացավ դատարան։ Գործ, որը թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային շրջանակներում քննադատների կողմից լայնորեն ընկալվում է որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող։

Այս զարգացումներն արդեն իսկ միջազգային մտահոգության առիթ են դարձել։ Օգոստոսի 7-ին Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) «խոր մտահոգություն» հայտնեց Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ մասնավորապես նախազգուշացնելով «Եկեղեցու ներքին գործերին անհարկի միջամտության» վտանգի մասին։ ԵՀԽ-ն վերահաստատեց իր համերաշխությունը Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հավատացյալների հետ՝ փաստելով, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտահոգությունն այլևս դուրս է եկել Հայաստանի ներքաղաքական բանավեճի սահմաններից։

Քրեական գործի հիմքերը

Օգոստոսի 7-ին տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական գործով նախնական դատական նիստը։

«Քրեական գործ» ձևակերպումը սովորաբար ասոցացվում է ծանր հանցագործություններիհետ։ Այնինչ, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ այս գործը ծագել է 2026թ. հունվարին Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին պաշտոնից ազատելու որոշումից՝ ՀԱԵ ներքին կառավարման կանոնների համաձայն ընդունված որոշումից։ Իսկ Սարոյանը որոշումը վիճարկեց աշխարհիկ դատարանում՝ փաստացի Եկեղեցու ներքին կանոնական հարցը տեղափոխելով ընդհանուր իրավասության դատարան։Ինչևէ, դատարանը Սարոյանի գործով որոշեց, որ մինչ գործի վերջնական լուծումը վերջինս պետք է շարունակի պաշտոնավարել՝ Եկեղեցուն արգելելով խոչընդոտել նրա լիազորությունների իրականացմանը, այդ թվում՝ թեմի ֆինանսական հաշիվների կառավարմանը։ Երբ Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհուրդի կողմից որոշում ընդունվեց Սարոյանին կարգալույծ հռչակելու մասին, դատախազության պնդեեց, որ այդ որոշմամբ խախտվել է դատարանի որոշումը։

Հատկանշական է, որ մինչ այդ Սարոյանըմինչ այդ ստորագրել էր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու նախաձեռնությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին։  Այս քաղաքական համատեքստում գործն իհարկե հարցեր է առաջացնում դատական իշխանության անկախության վերաբերյալ։ Այդ մտահոգություններն առավել զգայուն են դառնում Փաշինյանի2019 թվականի հայտարարության համատեքստում․ «Այսօր Հայաստանում կա՞ մի դատավոր, որը վարչապետի ասածը չի անի»։

Ի՞նչ տեղի ունեցավ օգոստոսի 7-ի դատական նիստին

Գործը քննող դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց։Անկախ ինքնաբացարկի պաշտոնական հիմքերից՝ հասկանալի է, որ ցանկացած հայ դատավորի համար կարող է չափազանց դժվար լինել ներգրավվել նման աննախադեպ և խիստ զգայուն դատավարության մեջ։

Այժմ հարց է առաջանում՝ քանի՞ դատավոր դեռ կարող է առնչվել այս գործին մինչև դրա բուն քննության մեկնարկը։ Դատական համակարգի նկատմամբ կառավարության ազդեցության վերաբերյալ հասարակության մեջ առկա մտահոգությունների պայմաններում կա ընկալում, որ գործը հաջորդիվ ստանձնող դատավորի ընտրությունը կարող է «պատահական չլինել»։

Անձնական նախաձեռնությունից՝ պետական քաղաքականություն

ՀԱԵ ներքին կարգավորումները չեն նախատեսում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացում քաղաքական կամ որևէ այլ արտաքին նախաձեռնության միջոցով։

Երբ վարչապետ Փաշինյանն առաջին անգամ անձամբ ներգրավվեց Կաթողիկոսի դեմ նախաձեռնությանը, նա իր գործողությունները ներկայացնում էր ոչ թե որպես պետական պաշտոնյա, այլ որպես Եկեղեցու անհատ հետևորդ։ Հետագա զարգացումների պայմաններում այդ սահմանազատումն աստիճանաբար կորցրեց իր համոզչությունը. Նիկոլ Փաշինյանը Կաթողիկոսի հեռացման վերաբերյալ նախաձեռնությունը ստորագրեց արդեն բացահայտորեն իր՝ ՀՀ վարչապետի կարգավիճակով։ Իսկ Կաթողիկոսի հեռացման և Եկեղեցու կառավարման փոփոխության վերաբերյալ առաջարկները հետագայում ներառվեցին նաև նրա ղեկավարած կուսակցության պաշտոնական նախընտրական ծրագրում։

Այս զարգացումները սկզբունքային հարցեր են առաջացնում պետական իշխանության և կրոնական հաստատության սահմանադրորեն երաշխավորված ինքնավարության միջև առկա սահմանների վերաբերյալ։

Ճնշումների ավելի լայն պատկերը

Կարևոր է ընդգծել, որ Կաթողիկոսի նկատմամբ քրեական գործը առանձին իրադարձություն չէ։ Վերջին մեկ տարվա ընթացքում նախաձեռնվել են Հայ Առաքելական Եկեղեցու և նրա ինստիտուցիոնալ դիրքի վրա ազդող մի շարք քայլեր։Դրանց թվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին տրամադրվող պետական պահպանության դադարեցումը, զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության կազմակերպմանն առնչվող փոփոխությունները, ինչպես նաև «Հայոց եկեղեցու պատմություն» առանձին առարկայի դուրսբերումը դպրոցական ծրագրից՝ չնայած այն հանգամանքին, որ դրա դասավանդումը շարունակում է նախատեսված լինել օրենքով։

2026 թվականի հունիսի 7-ի՝ խիստ վիճահարույց խորհրդարանական ընտրություններից հետո ևս մեկ աննախադեպ դեպք արձանագրվեց նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ։1991 թվականին Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր առաջին անգամ Ամենայն Հայոց Կաթողիկոսը չհրավիրվեց ելույթ ունենալու Ազգային ժողովի առաջին նիստում՝ չնայած ԱԺ կանոնակարգը հստակ նախատեսում է նման ելույթ։

Ընդդիմադիր երկու խորհրդարանական ուժերը՝ «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքը, այդ որոշումը որակեցին որպես հակասահմանադրական և ապօրինի, իսկ նիստից հետո մեկնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը։

Աննախադեպ իրավիճակ անկախ Հայաստանի պատմության մեջ

Անկախությունից ի վեր Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարը նման բնույթի հետապնդման երբևէ չի ենթարկվել, երբ երկրի գործադիր իշխանության ղեկավարը միաժամանակ բացահայտ քաղաքական արշավ է իրականացնում Եկեղեցու առաջնորդների և ներքին կառավարման հարցերի շուրջ։

Հայերի համար այս իրավիճակի պատմական սիմվոլիզմն առանձնապես մտահոգիչ է։ Նախկինում, պատմական տարբեր ժամանակաշրջաններում ՀԱԵ ծանր ճնշումների է ենթարկվել օտարիշխանությունների օրոք։ Ամենամութ էջերից մեկը Եկեղեցու նկատմամբ ստալինյան բռնաճնշումների ժամանակաշրջանն էր․ 1938 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորեն Ա-ն մահացավ այնպիսի հանգամանքներում, որոնք լայնորեն կապվում են խորհրդային անվտանգության մարմինների գործունեության հետ՝ հայ հոգևորականության և կրոնական հաստատությունների նկատմամբ իրականացվող ավելի լայն բռնաճնշումների պայմաններում։

Այս պատմական հիշողության ֆոնին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայտնվելն աշխարհիկ դատարանի առջև՝ Եկեղեցու ներքին կառավարմանը վերաբերող որոշման պատճառով, ստանում է նշանակություն, որը շատ ավելի լայն է, քան տվյալ քրեական գործը։

Իրավական և մարդու իրավունքների վերաբերյալ մտահոգություններ

Ներկայիս զարգացումները լուրջ հարցեր են առաջացնում ինչպես Հայաստանի սահմանադրական և օրենսդրական կարգավորումների, այնպես էլ մարդու իրավունքների եվրոպական չափանիշների տեսանկյունից։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը

ՀՀ Սահմանադրությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։ Միաժամանակ Սահմանադրությունն ամրագրում է կրոնական կազմակերպությունների անջատ լինելը պետությունից։

«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը

Օրենքի 2-րդ հոդվածը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես ազգային եկեղեցի և ուղղակիորեն ճանաչում է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում»։

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը

Օրենքի 17-րդ հոդվածն ամրագրում է Եկեղեցու անջատ լինելը պետությունից և սահմանում, որ պետությունը «չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների՝ օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն»։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և ՄԻԵԴ նախադեպային իրավունքը

Ստեղծված իրավիճակը մտահոգություններ է առաջացնում նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ և 11-րդ հոդվածների տեսանկյունից, որոնք պաշտպանում են կրոնի և միավորման ազատությունները։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում հետևողականորեն կրոնական համայնքների ինքնավարությունը դիտարկել է որպես ժողովրդավարական բազմակարծության հիմնարար բաղադրիչ՝ ներառյալ սեփական ղեկավարությունն ու ներքին գործերը պետական կամայական միջամտությունից զերծ կազմակերպելու նրանց իրավունքը։

Եզրակացություն

Ստեղծված հանգամանքներում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայանալը դատարան շատ ավելի լայն նշանակություն ունի, քան մեկ քրեական գործը։

Եթե այն դիտարկենք Եկեղեցու ղեկավարության վերաբերյալ անմիջական քաղաքական արշավների, Եկեղեցու ինստիտուցիոնալ դիրքի վրա ազդող քայլերի և նրա ներքին կառավարմանը վերաբերող հարցերում աշխարհիկ պետական ինստիտուտների ներգրավման համատեքստում, ապա առաջանում են հիմնարար հարցեր կրոնի ազատության, Եկեղեցու ինքնավարության, Եկեղեցի–պետություն հարաբերությունների սահմանների, դատական իշխանության անկախության և Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության վերաբերյալ։

Լիլիա Շուշանյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախկին տեղակալ
Հայ Առաքելական Եկեղեցու անդամ
Սամվել Կարապետյանի թիմի անդամ։

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՎաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը
Ամենադիտված