Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելուն
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կատարի իշխանությունները հավանություն են տալիս ցանկացած համաձայնության, որը կապահովի Հորմուզի նեղուցի անվտանգությունը և կկանխի դրա օգտագործումը որպես քաղաքական ճնշման միջոց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է էմիրության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։
«Մենք Կատարի Պետությունում հավանություն ենք տալիս փոխըմբռնման ցանկացած բանաձևի, որը երաշխավորում է նեղուցի անվտանգությունը, և որ դա ապագայում չի վերածվի քաղաքական ճնշման միջոցի», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։
Մեկնաբանելով իրանցի պաշտոնատար անձանց հայտարարությունները Հորմուզի նեղուցի կարգավիճակի վերաբերյալ՝ դիվանագետն ընդգծել է, որ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամների դիրքորոշումը մինչպատերազմյան իրավիճակին վերադարձի և նավագնացության ազատության ապահովման անհրաժեշտությունն է։
«(Նեղուցի) կառավարման ձևաչափն ապագայում և ներկայիս ճգնաժամից հետո համապատասխան տարածաշրջանային պետությունների գործն է, այն պետք է արտացոլի տարածաշրջանային լիակատար փոխհամաձայնություն՝ միջազգային իրավունքի անվերապահ հարգանքի շրջանակներում», - հավելել է ալ Անսարին։
Օգոստոսի 8-ին Օմանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Իրանի հետ բանակցությունները Հորմուզի նեղուցում նավագնացության մեխանիզմների շուրջ ընթանում են դրական և կառուցողական մթնոլորտում: Նույն օրը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ կողմերը մոտ են նեղուցի կառավարման իրավական ասպեկտների և նավագնացության նոր երթուղիների որոշման շուրջ համաձայնություն կնքելուն:
Հետևեք մեզ՝ այստեղ