Հայտնաբերվել են վտանգավոր (թունավոր) խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «Ժորա Գևորգյան Սամվելի» Ա/Ձ-ին (հասցե՝ ք․ Երևան, Զ․ Քանաքեռցու փ․ 121) և «ԱՄՄ» ՍՊԸ-ին (հասցե՝ ք․ Աբովյան, Պիոներական փ․ 1/30) պատկանող տարածքներում։
Իրականացված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է , որ տնտեսավարողների կողմից իրացվող՝ նկարում պատկերված երեք պլաստմասե խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր (թունավոր) նյութեր։
Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝
- արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման,
- արտադրանքի հետկանչման,
- և արտադրանքի ոչնչացման վերաբերյալ։
Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության հնարավոր վնաս պատճառելու ռիսկից խուսափելու նպատակով։
Հետևեք մեզ՝ այստեղ