Գերմանիայում խոշոր անտառային հրդեհի պատճառով տարհանել են մոտ 1,800 մարդու
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի արևմուտքում՝ Հյուսիսային Հրեին-Վեսթֆալիա դաշնային հողի Հյուրտգենվալդ համայնքում անտառային հրդեհի պատճառով Գայ շրջանում շուրջ 1,800 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։ Այդ մասին գրում է Bild թերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հրատարակության տեղեկություններով՝ կրակը մոլեգնել է ամբողջ գիշեր՝ բորբոքվելով Հյուրտգենվալդից (Դյուրենի շրջան) մոտ 500 մ հեռավորության վրա, սակայն բոցը շարժվել է դեպի Գայ շրջանի կողմը։ Արդյունքում որոշում է կայացվել հրատապ կարգով տարհանել ամբողջ բնակավայրի բնակիչներին։ Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 25 հեկտար։
Հետևեք մեզ՝ այստեղ