Պայքար՝ անցյալի համար․ Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլիի կառավարման տարիների խորհրդանիշ «Ռիկեի կուժերը»
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թբիլիսիի կենտրոնում՝ Ռիկեի այգում, քանդում են Վրաստանի մայրաքաղաքի ամենահայտնի օբյեկտներից մեկը՝ «Երաժշտական թատրոնը և ցուցասրահը», որն առավել հայտնի է որպես «խողովակներ» կամ «Ռիկեի կուժեր»․ հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք կառուցված բազմամիլիոն դոլարանոց նախագիծը մայրաքաղաքի լայնածավալ վերանորոգման մաս էր: Համալիրը, որ նախատեսված էր դառնալ երկրի գլխավոր ցուցահանդեսային և մշակութային վայրերից մեկը, փակ էր գրեթե 15 տարի և այժմ ամբողջությամբ անհետանում է Թբիլիսիի քարտեզից:
Շրջակա տարածքն այժմ ցանկապատված է, և աշխատողները հեռացնում են շենքի ճակատային մասից երեսպատման սալիկները։
«Չնայած մենք բազմիցս հայտնել ենք համագործակցելու պատրաստակամության մասին, ո՛չ պետական մարմինները, ո՛չ էլ այլ շահագրգիռ կողմ երկխոսության մեջ չի մտել ստուդիայի հետ», – նշել են նախագծի հեղինակները՝ Մասիմիլիանո և Դորիանա Ֆուկսասների ճարտարապետական ընկերությունը՝ արձագանքելով ապամոնտաժմանը։
Հետևեք մեզ՝ այստեղ