Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված միջազգային կարգը, հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Չինաստանը կոչ է անում ճապոնական կողմին պահպանել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այնպիսի միջազգային-իրավական փաստաթղթերով հաստատված միջազգային կարգը, ինչպիսիք են Կահիրեի հռչակագիրը և Պոտսդամի հռչակագիրը», - ասել է դիվանագետը՝ գրավոր պատասխանելով լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Իթուրուպ կղզի։
Գո Ցզյակունն ընդգծել է, որ Պեկինն անփոփոխ կերպով հանդես է գալիս այն բանի օգտին, որ համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի արդյունքները պատշաճ կերպով հարգվեն և պաշտպանվեն։
Հիշեցնենք, որ Պուտինն ավելի վաղ ժամանել էր Սախալինի մարզ, որտեղ նախագահն աշխատանքային հանդիպում է անցկացրել մարզի նահանգապետ Վալերի Լիմանրենկոյի հետ, իսկ Իթուրուպ կղզում նա ծանոթացել է մի շարք սոցիալական օբյեկտների աշխատանքին։
Ավելի ուշ Ճապոնիայի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Պուտինի՝ Իթուրուպ կատարած այցի կապակցությամբ, որը հարավային Կուրիլների մյուս երեք կղզիների հետ միասին Տոկիոն համարում է իրենը, թեև դրանք Երկրորդ համաշխարհայինի արդյունքներով մտել են ԽՍՀՄ կազմի մեջ, և Մոսկվայի դիրքորոշմամբ՝ ՌԴ ինքնիշխանությունը դրանց նկատմամբկասկածի ենթակա չէ։
Հետևեք մեզ՝ այստեղ