Նավթի գներն աճել են Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի դեմ «պատմության մեջ ամենախիստ» պատժամիջոցները «կտապալեն ռեժիմը» «Մի կաթիլ մեղրի» պատմություն՝ Լոռիում, մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանություն է եղել Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ-Պերմնեֆտեորգսինտեզ» նավթավերամշակման գործարանին Վթար․ մինչեւ 16:00-ն ջուր չի լինելու Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան Նույնիսկ Հորմուզի նեղուցում նավագնացության ռեժիմի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև բանակցությունների հաջող ավարտի դեպքում առկա է տարածաշրջանում իրավիճակի հետագա էuկալացիայի ռիսկ․ ՌԴ փոխարտգործնախարար Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել օտարերկրացիների համար հրատապ վիզաների վճարները


«Երբ թշնամին կրակում էր վրաս, ես մտածում էի, որ մարդը պիտի գեղեցիկ մեռնի…». Հարություն Բադալյան

Ուշադրության կենտրոնում

Hayzinvor.am-ը գրում է.

Հարություն Բադալյանը կաշեպատ տուփը դնում է սեղանին: Երկյուղած, զգուշությամբ բացում եմ: Ահա «Մարտական խաչը»: Ես երբեք սրանից չեմ ունենա` անցնում է մտքովս: Այնքան վեհություն, հպարտություն, փառք, այնքան մեծ խորհուրդ ունի այս շքանշանը, որ հուզմունքից արցունքոտվում եմ: Մատով շոյում եմ երկնագույն երիզը, խաչը…

-Ի՞նչ եք մտածում,- հարցնում է Հարությունը:

-Երջանիկ մարդ ես,- պատասխանում եմ,- ընտրյալ ես…

-Հա,- ասում է Հարությունը,- իմ ամենահամարձակ երազանքները «Արիության» մեդալից այն կողմ չեն անցել…

…Նրբակազմ տղա է, բարակիրան, գեղեցիկ, կանոնավոր դիմագծերով: Դեմքին ինչ-որ ազնվական հպարտություն կա, մի ամուր, հուսալի շեշտ, կամային մի գիծ, որ բառերով դժվար է բացատրել: Բայց ավելի շատ ջութակահարի է նման, քան «Արիության» մեդալ երազողի:

-Մարդու ուժը մարմնի մեջ չէ, այլ հոգու,- տղան ասես կարդում է մտքերս: …Ես երբեք այսքան մոտից «Մարտական խաչ» չեմ տեսել. ու զգում եմ` ինչ-որ կարևոր բան պիտի ասեմ, բայց չեմ կարողանում բռնել ծայրը:

-Այս մեդալը միայն քոնը չէ,- սկսում եմ կցկտուր ճիգով: -Սա նաև իմ մեդալն է… որովհետև… այս մեդալը կապում է ինձ ու քեզ…

-Որովհետև այս մեդալը ես ստացել եմ քեզ պաշտպանելու համար,- միտքս ավարտում է Հարությունը:

-Պիտի որ շատ երջանիկ լինես…

-Ուրախությունս կատարյալ կլիներ, եթե բոլոր մարտական ընկերներս ողջ լինեին:

Սրճարանի սեղանին գրոտած թղթեր են: Ես փորձում եմ վերծանել ձեռագիրը: «Հանկարծ նկատեցի, որ երկու ադրբեջանցի գնում են դեպի մեր կացարանը, նետվեցի առաջ, մինչ թուրքը կքաշեր ձգանը, իմ զենքը առաջինը կրակեց: Ընդամենը երեք մետր հեռավորությունից ես տեսա, թե ինչպես է իմ արձակած կրակահերթից թուրքը պարում օդում… մյուսը, տեսնելով անշնչացած ընկերոջը, փորձեց փախչել, բայց չհասցրեց. նրան էլ գնդակահարեցի: Հետո… ես կռիվ էի տալիս մարտական ընկերոջս կյանքի, սեփական արժանապատվության, դիրքի, հողի… ու էլի շատ բաների համար: Մեկը մյուսի հետևից պայթող նռնակները վերջապես կանգնեցրին թշնամուն, նրանք սկսեցին փախչել: Երբ նկատեցի, որ հեռանում են, որոշեցի հետապնդել: Վիրավոր ոտքս չէր ենթարկվում, բայց ես առաջ էի գնում… ուզում էի, որ նրանք չտանեն իրենց դիակները, և որ ամենակարևորն է` հետ չգան իմ ընկերների ու իմ դիրքի վրա: Նահանջողներին հետապնդելիս մի հոգու էլ սպանեցի նռնակով: Երբ այլևս անկարող էի ոտքի վրա մնալ, պառկած էի կրակում…»:

ՈՐՊԵՍ ՀՐԱՄԱՆԵս ծալում եմ թղթերը:

-Երեք ադրբեջանցիներին վիրավոր ոտքո՞վ ես սպանել,- չեմ հավատում կարդացածիս:

-Չէ, անվնաս ձեռքերով,- կատակում է Հարությունը:

Եթե քեզ ու ընկերներիդ սպառնացող թշնամուն քաջաբար «վնասազերծելը» ես դեռ կարող եմ հասկանալ, ապա փախչող  զինված հրոսակախմբին մեն մենակ վիրավոր ոտքով հետապնդելը ոչ մի կերպ չի տեղավորվում ուղեղիս մեջ: Նրացից յուրաքանչյուրը կարող էր շրջվել ու մի կրակահերթով վերջակետել ամեն ինչ… կարող էր նռնակ նետել:

-Իհարկե, կարող էր,- Հարությունը չի ժպտում: Հոնքերը կիտած, նայում է դեմքիս:

-…Ինչպե՞ս են ծնվում նման որոշումները,- հարցնում եմ ու նույն պահին ափսոսում: Ես այնքան ներշնչված եմ, որ չեմ ուզում պահը փչանա մի բոցաշունչ հայրենասիրական ելույթով:

-Ես միշտ էլ ցանկացել եմ կարևոր լինել,- ասում է Հարությունը, ու ես հասկանում եմ, որ «կարևորը» այն բառը չէր, որ կար մտքում:

-Ես ցանկացել եմ ինձ ուժեղ զգալ… Բացառիկ, եզակի: Իմ ուժերից վեր դժվարություններ եմ հաղթահարել այդ զգացողության համար:

-Նույնիսկ կյանքի գնո՞վ…,- ես փորձում եմ գուշակել, թե ինչ էր մտածել «կարևոր» բառի փոխարեն:

-Ես ինքս եմ խնդրել, որ ավելի հանգիստ ու անվտանգ պոստից ինձ տեղափոխեն մեր` ամենավտանգավոր դիրքը: Ու ծնողներս չեն իմացել, որ ես դիրք եմ պահում: Երբ պատմում էին մեր վաշտի նախկին հրամանատարի մասին` թե նա ինչպես է աներկյուղ շրջել դիրքերում` հոգեբանորեն կոտրելով թուրքերին, իմ սիրտը սկսում էր արագ-արագ բաբախել: Հետո… Ես էի նույնը կրկնում: Երբ թշնամին կրակում էր վրաս, ես մտածում էի, որ մարդը պիտի գեղեցիկ մեռնի…

Ես շրջվում եմ ու նայում սեղանների շուրջ խմբված մարդկանց: Ես ուզում եմ, որ ինչ-որ մեկը լսի մեր զրույցը: Ես ուզում եմ բոլորին ասել` նա ընդամենը քսան տարեկան է, բայց գեղեցիկ մեռնելը գերադասել է վախեցած ապրելուց:

-Հայրս շատ լավ մարդ է,- հանկարծ ասում է Հարությունը,- պատվախնդիր ու ազնիվ ապրելը պակաս հերոսություն չէ, քան մարտադաշտում թշնամու վրա նռնակ նետելը: Հայրս Երևան է եկել իր ծննդավայր Ուրցալանջ գյուղից ու մեն-մենակ ճանապարհ հարթել իր համար: Աշխատել է առավոտից իրիկուն, բայց իր ծնողներից փող չի խնդրել: Տղամարդու հերոսությունը այստեղից է սկսվում` պատվախնդրությունից: Ինչ զրկանքների ասես չի դիմացել, որ պահի ընտանիքը, որ մենք ոչ մի բանի պակաս չունենանք: Երբ հորս հարցրին, թե  ինչի կարիք ունենք, հայրս պատասխանեց` ոչ մի բանի: Ու լրագրողները գրեցին, թե ես հարուստի որդի եմ… Այո, ես հարուստի որդի եմ, բայց հորս հարստությունը փողի մեջ չէ: Ես հորս պես սիրում եմ իմ սեփական փողն աշխատել: Ինքնուրույն հասնել բարձունքների ու լիուլի վայելել հաղթանակը: Ինքնահարգանքից մեծ հպարտություն չկա: Ուսանող ժամանակ ինչ գործ ասես չեմ արել, որ իմ սեփական փողն ունենամ:

Հարությունը բացում է կաշեպատ տուփը:

-Սա շատ ծանր Խաչ է:

-Ի՞նչ,- ինձ թվում է ծանր բառը սխալ լսեցի:

-«Մարտական խաչը» ինձ հայրենիքն է տվել` որպես հրաման…

-Ի՞նչ է հրամայել հայրենիքը…

-Անվերջ բարձրանալ ու հզորանալ, որպեսզի կարողանամ է՛լ ավելի շատ մարդկանց օգտակար լինել: …Ուզո՞ւմ եք իմանալ երջանկության իմ բանաձևը:

-Իհարկե…

-Երջանկությունն այն է, երբ քեզնից է կախված հազարավոր, միլիոնավոր մարդկանց ճակատագրեր, և նրանք բոլորն էլ օրհնում են քեզ:

Ես ոտքի եմ կանգնում, կաշեպատ տուփից հաիում եմ «Մարտական խաչը» ու ամրացնում շարքային Հարություն Բադալյանի կրծքին:

…Իսկ տունդարձի ճանապարհին անդադար մտածում էի, թե ինձ ինչ է հրամայել հայրենիքը:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Նավթի գներն աճել են «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Աժ դահլիճից հաջողություն մաղթեց Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստներին այսօր կայանալիք Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղումՁեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի դեմ «պատմության մեջ ամենախիստ» պատժամիջոցները «կտապալեն ռեժիմը» «Կողմ եմ եղել հանքերից լրացուցիչ վճարների գանձմանը՝ հարկի տեսքով»․Լիլիա Շուշանյանն արձագանքել է ՔՊ-ական նախարարին«Մի կաթիլ մեղրի» պատմություն՝ Լոռիում, մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանություն է եղելՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ-Պերմնեֆտեորգսինտեզ» նավթավերամշակման գործարանին Վթար․ մինչեւ 16:00-ն ջուր չի լինելու Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներինՆույնիսկ Հորմուզի նեղուցում նավագնացության ռեժիմի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև բանակցությունների հաջող ավարտի դեպքում առկա է տարածաշրջանում իրավիճակի հետագա էuկալացիայի ռիսկ․ ՌԴ փոխարտգործնախարար Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել օտարերկրացիների համար հրատապ վիզաների վճարները Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Վաշինգտոնի դաշնակիցները մտահոգված են՝ արդյոք ԱՄՆ-ը կկարողանա պաշտպանել իրենց անհրաժեշտության դեպքում․ WSJ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանԼուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ Եթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Կասեցվել է Մեղրիի «Լորդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Ամենադիտված