Ճապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Ճապոնիայի դեսպանին խիստ բողոք է ներկայացվել՝ Պուտինի՝ Իտուրուպ կղզի կատարած այցից հետո, այդ երկրի ղեկավարության կողմից արված հակառուսական հայտարարությունների կապակցությամբ։
ՌԴ ԱԳՆ-ում Ճապոնիայի դեսպանին տեղեկացրել են, որ Ռուսաստանի ինքնիշխանությունն ու իրավասությունը Հարավային Կուրիլյան կղզիների նկատմամբ անխախտ են։ Ճապոնիայի կողմից Հարավային Կուրիլյան կղզիների ինքնիշխանությունը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կասկածի տակ դնելու ցանկացած փորձ անընդունելի և անօրինական է։
Ճապոնիայի դեսպանին տեղեկացվել է, որ Մոսկվան իրավունք ունի ձեռնարկել համապատասխան հակազդեցություններ՝ Տոկիոյի պատժամիջոցների քաղաքականության և Կիևի ռեժիմին ցուցաբերած աջակցության պատճառով։
Հետևեք մեզ՝ այստեղ