Թուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը Էջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկ Ճապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան «Օլիմպիակոսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Նաիր Թիկնիզյանի հետ Նավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում


Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Blog
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է Դատարան։ Գործով առաջին դատական նիստը, որի ընթացքում քննվելու է նաև Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված անօրինական խափանման միջոցի հարցը, տեղի կունենա 2026 թվականի օգոստոսի 21-ին, ժամը 14:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի «Շենգավիթ» նստավայրում (ք․ Երևան, Արշակունյաց պող. 24/1)՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի։

Նկատի ունենալով, որ գործը դատարան ուղարկվելու բերումով վարույթի նկատմամբ այլևս չի տարածվում նախաքննական գաղտնիքի ռեժիմը՝ պաշտպանական խումբը հարկ է համարում հանրությանը ներկայացնել Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քաղաքականապես մոտիվացված հետապնդման առանցքային հանգամանքները։

2026 թվականի հունիսի 23-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով։ Մեղադրանքի էությունը կայանում է նրանում, թե իբրև Ավետիք Չալաբյանը 2026 թվականի փետրվար ամսին հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աշխատակիցների հետ, որի ընթացքում համոզելու և ՀՀ ԱԺ ընտրություններում նաև նրանց կողմից նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու հանգամանքով շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական ու իշխանական լիազորություններն և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոչընդոտեն Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։ Ըստ մեղադրանքի՝ դա պետք է իրականացվեր տվյալ պետությունում գործող տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով, ովքեր ստիպելու էին իրենց աշխատակիցներին մեկնել Հայաստանի Հանրապետություն և քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։

Ավետիք Չալաբյանը ներկայացված մեղադրանքը չի ընդունել՝ որակելով այն «ծայրից ծայր» սուտ, հորինված և քաղաքական պատվեր։

Մինչև Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը՝ 2026 թվականի հունիսի 6-ին, իշխանական քարոզչական նյութեր տարածող և անանուն կառավարվող «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքում հայտնվել էր մի ձայնագրություն, որում իբրև Ավետիք Չալաբյանը ռուսերենով զրուցում է ռուսախոս անձանց հետ՝ Հայաստանում կայանալիք ԱԺ ընտրությունների վերաբերյալ։ Պարզված չէ ոչ այդ ձայնագրության աղբյուրը, ոչ էլ դրա իսկությունը։ Հենց այս ձայնագրությունն ու դրա հիման վրա Դանիել Իոաննիսյանի ղեկավարած կազմակերպության ներկայացրած հաղորդումն է եղել քրեական վարույթի նախաձեռնման և Ավետիք Չալաբյանին մեղադրանք առաջադրելու առիթը։

Ավելին, նշված ձայնագրության մեջ առկա խոսակցության ընթացքում խոսակիցները որևէ նման հարց չեն քննարկում։ Որևէ առաջարկ, ոչ էլ առավել ևս այդ առաջարկի վերաբերյալ համաձայնություն չի տրվում, այնինչ, ըստ մեղադրանքի, առկա է եղել հստակ պայմանավորվածություն և դրան ուղղված գործողություններ են կատարվել։ Այժմ, երբ Ավետիք Չալաբյանի մասով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերն ամբողջությամբ հանձնվել են պաշտպանական կողմին, կարող ենք պատասխանատվությամբ հայտարարել, որ մեղադրանքում նշված որևէ էական փաստական հանգամանք հիմնավորված չէ որևէ պատշաճ կամ նույնիսկ ոչ պատշաճ ձեռք բերված ապացույցով։

Ինչ վերաբերում է Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքին, ապա Ավետիք Չալաբյանը ձերբակալվել և կալանավորվել է 2026 թվականի հունիսի 24-ին (այլ դատավորի կողմից)՝ այդ ձայնագրության հրապարակումից 17 օր անց։ Այդ ամբողջ ընթացքում նա որևէ կերպ չի խոչընդոտել գործի քննությանը, չի փորձել դիմել փախուստի և չի կատարել այլ հակաիրավական արարք, որը կհիմնավորեր նրա նկատմամբ որպես խափանման միջոց բանտային կալանք ընտրելը։

Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բանտային կալանքը ծառայում է ոչ թե գործի քննության բնականոն ընթացքն ու պատշաճ դատավարական վարքագիծն ապահովելուն, այլ հանդիսանում է պատիժ, ինչն արգելված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով։ Չալաբյանի նկատմամբ բանտային կալանքը որպես խափանման միջոց ընտրվել է երկու հիմքով՝ վարույթին խոչընդոտելու և նոր հանցանք կատարելու հավանականությամբ։ Ամիս ու կես տևող կալանքի շրջանակներում գործով չի իրականացվել գեթ մեկ վարույթային կամ ապացուցողական գործողություն, որին Ավետիք Չալաբյանը կարող էր խոչընդոտել։ Չի հարցաքննվել որևէ վկա, այլ իրականացվել են միայն այնպիսի գործողություններ, որոնց նա չէր էլ կարող խոչընդոտել (օրինակ՝ փորձաքննություն նշանակելը կամ բջջային օպերատորներին հարցումներ կատարելը)։

Պաշտպանական խումբը հետևողականորեն օգտագործելու է ներպետական և միջազգային իրավական բոլոր գործիքները՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող ապօրինությունները ճանաչելու, նրա անմեղությունն ապացուցելու, խափանման միջոց կալանքը շուտափույթ վերացնելու և հանրային բարի համբավը վերականգնելու համար։

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ
 
ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԹուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարանԷջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկՃապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումԱրման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան«Օլիմպիակոսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Նաիր Թիկնիզյանի հետ Նավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երևանին՝ իհարկե մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ․ Զաքարյան Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանԳայի պողոտայում բախվել է 3 մեքենա, փրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին Մոսկվան uպառնացել է Լոնդոնին՝ ՌԴ-ի տարածքում բրիտանական ԱԹՍ-ների hարվածների համար Քաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան 2 տարվա ընթացքում Մոսկվայի վրա իրականացրել է ամենախոշոր հարձակումը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Անօդաչուների զանգվածային hարձակում՝ Մոսկվայի վրա․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել Գյումրիից Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով Իրանը պետք է բարձրացնի սպիտակ դրոշը. Թրամփ ՀՀ-ում տեղի ունեցող բռնաճնշnւմները, ապoրինությունները, բռնnւթյունները հայ տեսակի դեմ են, և այդ տեսակը տարաբնույթ հետապնդումների է ենթարկվում ոչ միայն ներսում, այլև դրսում․ Տիգրան Աբրահամյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Լույս չի լինելու Հորմուզի նեղուցում նավը գնդակnծnւթյան է ենթարկվել․ անձնակազմի մեկ անդամ զnhվել է Էրդողանը նշել է դիվանագիտության կարևորությունը Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածnւթյան թուլացման համար Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել էՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոնԹրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակըՕդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակըՍարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրավոր
Ամենադիտված