Մսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առանձին անդրադարձ է կատարվել վաղ մանկության ծառայությունների զարգացմանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ից։
Երևանում չորս մանկապարտեզում, Գյումրիում և Վանաձորում՝ երկուական, իսկ Հրազդանում՝ մեկ մանկապարտեզում արդեն գործում են 1-2 տարեկան երեխաների խմբեր։
Երևանում նախատեսվում է գործարկել նաև հանրապետությունում առաջին՝ 6-12 ամսական երեխաների խումբը։ Դրա համար արդեն մշակվել են համապատասխան սննդի նորմատիվները։ Փորձնական ծրագրի արդյունքների հիման վրա նախատեսվում է հետագայում ընդլայնել վաղ մանկության ծառայությունները։ Կառավարության հաջորդ ծրագրով նախատեսվում է 1-2 տարեկան երեխաների համար մսուրային ծառայություններ հասանելի դարձնել խոշորացված համայնքներում, իսկ Երևանում՝ վարչական շրջաններում։
Հետևեք մեզ՝ այստեղ