Իսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիրիան հայտնվել է Իսրայելի հետ անվտանգության ստատուս քվոն խախտելու եզրին՝ թույլ տալով թուրքական զորքերին տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում։ Այս մասին X հարթակում հաղորդագրություն է տարածել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։
«Իսրայելը և Սիրիան համաձայնել են անվտանգության հարցերում ստատուս քվոյի շուրջ։ Սիրիան մոտեցել է դրա խախտմանը՝ թույլ տալով թուրքական զորքերին տեղակայվել Հալեպի մոտակայքում գտնվող ավիաբազայում», – նշված է գրասենյակի հայտարարության մեջ։
Նաև նշվում է, որ «Իսրայելը բազմիցս զգուշացրել է Սիրիային, որ նման տեղակայումը կսպառնա Իսրայելի անվտանգությանը»։
«Սիրիան որոշել է անտեսել այս նախազգուշացումները։ Իսրայելը չի հանդուրժի իր անվտանգությանը սպառնացող վտանգները և կողջունի վերադարձը ստատուս քվոյին», – հավելել է Նեթանյահուի գրասենյակը։
Օգոստոսի 18-ի առավոտյան չորս ավիահարված էր հասցվել Սիրիայի Իդլիբի նահանգի հարավ-արևելքում գտնվող Աբու ազ-Զուհուրի ռազմական օդանավակայանին, որի հետևանքով նյութական վնաս էր պատճառվել։ Սիրիայի հարցով ԱՄՆ բանագնացը հայտարարել էր, որ ավիաբազայի վրա հարձակման պատասխանատուն Իսրայելն է։ Սիրիան դատապարտել էր Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածները։
Հետևեք մեզ՝ այստեղ