Պեկինը կոչ է անում Տոկիոյին դադարեցնել «կրակի հետ խաղերը» միջnւկային զինшմթերքի հարցում. Մոսկվայում ՉԺՀ դեսպան
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պեկինը կոչ է անում Տոկիոյին դադարեցնել «կրակի հետ խաղերը» միջուկային զենքի հարցում: Այս մասին հայտարարել է Մոսկվայում ՉԺՀ դեսպան Ջան Հանհուեյը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եթե Տոկիոն վճռի ստեղծել սեփական միջուկային զենքը, Հյուսիսարևելյան Ասիայում ռազմավարական հավասարակշռությունը ամբողջությամբ կխախտվի, իսկ տարածաշրջանում միջուկային սպառազինությունների մրցավազքը կարող է բռնկվել ցանկացած պահի:
Եթե ճապոնական աջ ուժերը շարունակեն կրակի հետ խաղալ միջուկային քաղաքականության հարցերում, ի վերջո ճապոնացիները կրկին կհայտնվեն պատմության ամբաստանյալների աթոռին», - նշել է նա:
Հետևեք մեզ՝ այստեղ