Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Մեկնարկում է արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը Նախատեսվում է 2026 թ.-ին առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5,000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց Իրանն ավելի հզոր զենք է պատրաստել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում. ԻՀՊԿ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ճամբարակում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Գերմանիայում այս ամառ ծայրահեղ շոգից մահացել է մոտ 14 հազար մարդ Իսրայելը չի ​​հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. Նեթանյահու


Մեկնարկում է արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը: 

Ատեստավորմանը մասնակցելու համար մանկավարժական աշխատողները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում մինչև 2026 թ. հոկտեմբերի 31-ը՝ ժամը 18:00-ն և ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:

Նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն քննարկվում և վերադարձվում են հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողին՝ նշելով պատճառը:

Ատեստավորմանը կարող են մասնակցել նաև պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները։ Անկախ դասավանդած ուղղությունների քանակից՝ մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ ուղղությամբ՝ իր ընտրությամբ։

Ատեստավորումն ըստ ուղղությունների իրականացվում է թեստավորման եղանակով: Երաժշտարվեստի ուղղությամբ կամավոր ատեստավորումը ներառում է մի շարք մասնագիտացումներ, իսկ մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների կամավոր ատեստավորումն ընդգրկում է 20 մարզաձև և մասնագիտացում: Ատեստավորման ուղղությունները՝ այստեղ:

Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկատվությունը՝

  • մանկավարժական աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը.
  • ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան).
  • դասավանդվող ուղղությունը, որից մանկավարժական աշխատողը պատրաստվում է ատեստավորվել՝ նշելով դրույքաչափը.
  • այլ արտադպրոցական ուսումնական հաստատությունում համատեղությամբ աշխատելու դեպքում՝ տեղեկանք աշխատանքի վայրից.
  • հանրային ծառայությունների համարանիշը.
  • մանկավարժական աշխատողի էլեկտրոնային հասցեն, բջջային հեռախոսահամարը.
  • մարզադպրոցներում դասավանդող մանկավարժական աշխատողները ներկայացնում են նաև բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը,
  • արվեստի և երաժշտական դպրոցներում դասավանդող մանկավարժական աշխատողները ներկայացնում են բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը, իսկ մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող կամ վերջին 5 տարում ատեստավորվող ուղղության դասավանդումը հավաստող տեղեկանքը։

Որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը ատեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է հետևյալ տեղեկատվությունը՝

  • անունը, ազգանունը, հայրանունը.
  • կրթությունը հավաստող փաստաթուղթը (բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության դիպլոմ, միջնակարգ կրթության ատեստատ).
  • աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք.
  • բնակության վայրը (մարզը, համայնքը).
  • ուղղությունը, որից պատրաստվում է ատեստավորվել.
  • հանրային ծառայությունների համարանիշը.
  • էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը։

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը կարող է մասնակցել ատեստավորմանը և սահմանված արդյունք ցուցաբերելու դեպքում օգտվել լրավճարի տրամադրման իրավունքից՝ արձակուրդից վերադառնալուց հետո։ Լրավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորման օրվանից սկսած։

Ատեստավորման անցկացման ժամանակացույցը կհաստատվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով և սահմանված կարգով կհրապարակվի։

Հայտերի լրացման մանրամասները՝ my.emis.am հարթակում:

Հետևեք մեզ՝ այստեղ

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները` հանրապետության բոլոր մարզերից և Երևանից, պահանջում են քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակումըՄեկնարկում է արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը Մարդու իրավունքները մի օր ամբողջությամբ մեր երկրում էլ կվերականգնվեն. Աննա ԿոստանյանՆախատեսվում է 2026 թ.-ին առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5,000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց Ավետիք Չալաբյանը իր ողջ ներուժը, գիտելիքները ներդնում է Հայաստանի զարգացման համար. Հրայր ԿամենդատյանԻրանն ավելի հզոր զենք է պատրաստել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում. ԻՀՊԿ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ճամբարակում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում Օգոստոսի 21-ին` ժամը 14:00-ին, արի´ Շենգավիթի առաջին ատյանի դատարան (Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ)` զորակցելու քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին5 տարածված սխալներ տանիքի վրա արևային վահանակներ տեղադրելիս Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Գերմանիայում այս ամառ ծայրահեղ շոգից մահացել է մոտ 14 հազար մարդ Իսրայելը չի ​​հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. Նեթանյահու Ուկրաինայի մայրաքաղաքում և հարակից շրջանում ռուսական հարձակումից զոհվել է առնվազն 13 մարդ ԱՄՆ-ն գաղտնի կերպով երթուղի է ստեղծել Հորմուզի նեղուցով նավթի արտահանման համար. Axios Ադրբեջանը Արցախում եկեղեցին վերածել է ռազմական օբյեկտի Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրшերթի դեպքով վարորդը ձերբակալվել է. ՔԿ Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստումՀարավային Կորեայի նախագահը սատարում է ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները կրճատելու Թրամփի որոշումը Գիշերը Ուկրաինայի ուղղղությամբ շուրջ 70 տարբեր տեսակի հրթիռներ են արձակվել Սանկցիաներն ու ճնշումը չեն նպաստում Իրանի շուրջ իրավիճակի կայունացմանը. ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանՊակիստանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ԱՄՆ-ին Նյու Դելիում ԱՄՆ դեսպանի՝ Քաշմիրը Հնդկաստանին պատկանելու մասին խոսքերի կապակցությամբ ԱՄՆ բանակի ԱԹՍ գումարտակը կլուծարվի․ WSJ ՀՀ–ում թզի և դեղձի մթերման համար 425 մլն դրամ փոխհատուցում կտրամադրվի ԱԺ-ում մեկնարկել է 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությունը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 39 վագոն ցորեն կուղարկվի Հայաստան Զինվորներին վրաերթի են ենթարկել․ կա զոհ և վիրավորներ Լույս չի լինելու Պեկինը կոչ է անում Տոկիոյին դադարեցնել «կրակի հետ խաղերը» միջnւկային զինшմթերքի հարցում. Մոսկվայում ՉԺՀ դեսպան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան«Արցախը հանձնած ուժը ոչ միայն հպարտությամբ է խոսում իր հրեշավոր արարքի մասին, այլև ագրեսիայի է դիմում բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր չեն համակերպվում ստորացմանը». Աբրահամյան Վթար է․ ջուր չի լինելու «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրшերթի է ենթարկել 6 հետիոտնի․ կա 1 զnհ, 5 վիրшվոր Օգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոն
Ամենադիտված