Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիր կնքելն ավելի դժվար է դարձել Վրաստանից նավթի և նավթամթերքի արտահանումն աճել է Վենսն Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն անվանել է պայքարի ամենաարդյունավետ միջոցը Ոստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցի Բելառուսը փակում է Ֆինլանդիայում իր դեսպանատունը Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը. Լևոն Ազիզյան Թեհրանը պետք է ծրագրեր մշակի անարդար պատժամիջոցները հաղթահարելու համար. Ղալիբաֆ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը միացել է Գեղարքունիքի մարզում դիտորդների պարեկությանը «От Мартина» ընկերության պաղպաղակները տեղափոխող «JAC» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել Իրանի դեմ գործողության մասնակցած ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը վերադառնում է իր տնային նավահանգիստ


Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիր կնքելն ավելի դժվար է դարձել

Միջազգային

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է դարձել, քանի որ երկրի ղեկավարության մեծ մասն այլևս չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է 77 WABC ռադիոկայանի եթերում իր նախկին փաստաբան Մայքլ Քոհենի հետ հարցազրույցում։

Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ ԱՄՆ-ն շատ լավ վիճակում է Իրանի առումով և, ըստ էության, վերահսկում է Հորմուզի նեղուցը։

«Նավատորմը վերացել է, օդուժը վերացել է, ղեկավարությունը վերացել է։ Խնդրի մի մասն այն է, որ այնքան շատ ղեկավարներ են վերացել, որ համաձայնություն կնքելը հեշտ չէ։ Ոչ ոք չգիտի, թե ով է պատասխանատու», – ասել է Թրամփը։

ԱՄՆ առաջնորդը կրկնել է, որ Իրանի հետ հակամարտության հիմնական նպատակն է թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ձեռք բերի։ Նրա պնդմամբ՝ եթե ինքը 2018 թվականին դուրս չգար 2015 թվականին նախագահ Բարաք Օբամայի օրոք Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից, ապա Իրանը միջուկային զենք կունենար և շատ արագ ու առանց վարանելու կօգտագործեր այն և «կջնջեր Իսրայելը, կջնջեր Մերձավոր Արևելքը»։

«Երբ մենք հարվածեցինք նրանց B-2 ռմբակոծիչներով, նրանք ընդամենը երկու շաբաթ էին հեռու նոր միջուկային ռումբ մշակելուց։ Ահա թե ինչու էի ես ստիպված դա անել, քանի որ մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք նման զենք ունենան», – նշել է ամերիկացի առաջնորդը՝ նկատի ունենալով 2025 թ. հունիսի 22-ին Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում Իրանի երեք միջուկային օբյեկտներին հասցված հարվածները։

Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ի դաշնակից մերձավորարևելյան որոշ երկրներ «կիսաչեզոք» դիրք էին զբաղեցրել Իրանի դեմ հակամարտության ընթացքում։

«Երբ այս ամենը սկսվեց, ի զարման բոլորի նրանք (խմբ.՝ Իրանը) սկսեցին հրթիռային հարվածներ հասցնել կիսաչեզոք երկրներին։ Նրանք հարվածեցին Սաուդյան Արաբիային, Կատարին, ԱՄԷ-ին, Քուվեյթին, Բահրեյնին…. Եթե նրանք միջուկային զենք ունենային, ապա այն կօգտագործեին բոլորի դեմ», – ասել է ԱՄՆ նախագահը։

Իրանը բազմիցս հայտարարել է, որ Թեհրանը չի հարձակվել տարածաշրջանի որևէ երկրի վրա, այլ թիրախավորել է ամերիկյան ռազմաբազաները և ԱՄՆ-ի հետ կապված օբյեկտները։

Հետևեք մեզ՝ այստեղ

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիր կնքելն ավելի դժվար է դարձել Պետք է չխուսափենք մեր և համաքաղաքացիների իրավունքները պաշտպանելուց և բարձրաձայնելուց. Նարե ՍիմոնյանԱվետիք Չալաբյանը հայրենանվեր քաղաքացի է և պետք է շուտափույթ ազատ արձակվի. Հրայր ԿամենդատյանՎրաստանից նավթի և նավթամթերքի արտահանումն աճել է Վենսն Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն անվանել է պայքարի ամենաարդյունավետ միջոցը Ավետիք Չալաբյանին կալանքում պահելու ոչ մի իրավական հիմք չկա. Անահիտ ԱդամյանԻնչպե՞ս կարելի է ամբողջ գերդաստանին պատժել, եթե որևէ մեկի ընկերությունը խախտում է թույլ տվել Ոստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցի Բելառուսը փակում է Ֆինլանդիայում իր դեսպանատունը Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը. Լևոն Ազիզյան Թեհրանը պետք է ծրագրեր մշակի անարդար պատժամիջոցները հաղթահարելու համար. Ղալիբաֆ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը միացել է Գեղարքունիքի մարզում դիտորդների պարեկությանը «От Мартина» ընկերության պաղպաղակները տեղափոխող «JAC» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել Իրանի դեմ գործողության մասնակցած ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը վերադառնում է իր տնային նավահանգիստ Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mazda»-ն ու «Kia»-ն. կան վիրավnրներ Զինծառայողների համար լավագույն պայմանների ապահովման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պապիկյան Ինչի՞ չեք ուզում, որ Փաշինյանը ԱԺ գա, թողե´ք գա էդ մարդը. Ղազարյան Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը պայքարի ամենաարդյունավետ միջոցն է. Վենս Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Նավթի գներն աճել են «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Աժ դահլիճից հաջողություն մաղթեց Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստներին այսօր կայանալիք Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղումՁեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի դեմ «պատմության մեջ ամենախիստ» պատժամիջոցները «կտապալեն ռեժիմը» «Կողմ եմ եղել հանքերից լրացուցիչ վճարների գանձմանը՝ հարկի տեսքով»․Լիլիա Շուշանյանն արձագանքել է ՔՊ-ական նախարարին«Մի կաթիլ մեղրի» պատմություն՝ Լոռիում, մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանություն է եղելՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ-Պերմնեֆտեորգսինտեզ» նավթավերամշակման գործարանին Վթար․ մինչեւ 16:00-ն ջուր չի լինելու Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներինՆույնիսկ Հորմուզի նեղուցում նավագնացության ռեժիմի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև բանակցությունների հաջող ավարտի դեպքում առկա է տարածաշրջանում իրավիճակի հետագա էuկալացիայի ռիսկ․ ՌԴ փոխարտգործնախարար Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել օտարերկրացիների համար հրատապ վիզաների վճարները Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Վաշինգտոնի դաշնակիցները մտահոգված են՝ արդյոք ԱՄՆ-ը կկարողանա պաշտպանել իրենց անհրաժեշտության դեպքում․ WSJ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասում
Ամենադիտված