ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի զինված ուժերը մեկ օրվա ընթացքում հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների, ՀՕՊ ռադիոլոկացիոն կայանի, ինչպես նաև ուկրաինական ԱԹՍ-ների և դրանց բաղադրիչների պահեստավորման վայրերի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների այն օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից, ՀՕՊ ռադիոլոկացիոն կայանին, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների պահեստավորման վայրերին»,– ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
Նախարարությունից հայտնել են նաև, որ մեկ օրվա ընթացքում հարվածներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի ժամանակավոր տեղակայման կետերին՝ 159 շրջանում։
Հետևեք մեզ՝ այստեղ