ՀՀ-ի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդների վաշինգտոնյան հանդիպումը Ալիևի դիվանագիտության հաղթանակն է․ Միրզիյոև
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների՝ անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպումն ու Համատեղ հռչակագրի ստորագրումը գնահատում է որպես Ադրբեջանի նախագահի անձնական դիվանագիտության «փայլուն հաղթանակ»։ Այս մասին Ադրբեջանի և Ուզբեկստանի միջպետական խորհրդի երրորդ նիստում հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը
«Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների՝ անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպումն ու Համատեղ հռչակագրի ստորագրումը մենք գնահատում ենք որպես ձեր անձնական դիվանագիտության փայլուն հաղթանակ»,– նշել է Շավքաթ Միրզիյոևը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Տաշքենդում՝ Կուկսարոյ նստավայրում, տեղի է ունեցել Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահների հանդիպումը, որի ժամանակ Ադրբեջանն ու Ուզբեկստանը Հավերժական բարեկամության համաձայնագիր են ստորագրել։
Հետևեք մեզ՝ այստեղ