Հուշ երեկո` «Ես ապրում եմ»
Երիտասարդ պարուհու ընդհատված կյանքի մեջ մի տեսակ կենդանություն կա, որը կարմիր գծի նման անցնում է մեր կողքով ու հիշեցնում իր մասին: Բեմում էին երգիչներ Մավր Մկրտչյանը, Եվա Եգանյանը, Գրիգոր Միրզոյանը, Արայիկ Համբարձումյանը և այլք: Նրանց սրտառուչ կատարումներն ուղեկցվում էին պարային բեմադրություններով: Համերգային ծրագրի պատասխանատուն խմբի հիմնադիր-տնօրեն Անուշ Գիժլարյանն էր, ով լինելով Մագայի հարազատ քույրը, փորձում էր հաղթահարել հոգու ցավն ու ապրեցնել Մագային պարի, նազանքի շնորհիվ:
Խմբի յուրաքանչյուր պարուհի՝ մանուկ, թե մեծ առանձնանում էին ոչ միայն բեմական հագուստներով, այլև այն գիտակցությամբ, որ պարը արվեստի այն ճյուղն է, որի մեջ սինթեզվում են ստեղծագործական միտքը, երաժշտությունն ու հոգու թռիչքը:





























Պատրաստեց PressMedia.am-ը։