Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Փամբակ համայնքի Բազում բնակավայրի 7-րդ փողոցում «JCB» մակնիշի տրակտորը կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ 36-ամյա վարորդը իր վարած «JCB» մակնիշի տրակտորով դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: Տուժածներ չկան։
Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվել։
Հետևեք մեզ՝ այստեղ