Վթար է. ջուր չի լինելու Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով Կարեն Խաչանովը 8 տարում առաջին անգամ չի դասակարգվել Ինչո՞ւ է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը զրուցել հայատյաց փորձագետի հետ․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Սուրեն Աղաջանյանը` Poland Open-ի հաղթող Լավրովը նշել է, որ Երևանի որոշ մեղադրանքներ անձամբ իր մոտ «հույզեր են առաջացնում» Ներկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն ԱՄՆ-ը Ադրբեջանին և տարածաշրջանի ևս երեք երկրի մեղադրել է ամերիկյան մաքսատուրքերը շրջանցելիս Չինաստանին աջակցելու մեջ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Գավառում 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ


Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ ժամանակին, կոնկրետ 2018-ին հանրայնացվեց ԱԱԾ տնօրենի ու Փաշինյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը, դա ավելին էր, քան՝ սենսացիան:

Հիշեցնենք. գաղտնալսված խոսակցությունը ի մասնավորի վերաբերում էր ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելուն: Զրույցի բովանդակությունից ակնհայտ էր, որ անձամբ Նիկոլ Փաշինյանը, զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, մեծապես հետաքրքրված էր և գործնականում հրահանգել էր կալանավորել Ռոբերտ Քոչարյանին:

Ու, չնայած այն հանգամանքին, որ մեծ հաշվով, բոլորն էլ գիտեին՝ դա Նիկոլ Փաշինյանի հրահանգով է արվում, այդ հրահանգավորման հրապարակայնացումը հասարակական, քաղաքական ու լրատվական դաշտերում պայթած ռումբի տպավորություն թողեց:

Անցավ ընդամենը մի քանի տարի, և փաստորեն փոխվեցին ընկալումներն ու մոտեցումները: Հիմա արդեն ո՛չ նման գաղտնալսումների կարիք կա, ո՛չ էլ, առավել ևս, դրանց արտահոսքի: Ամեն ինչ արդեն լրիվ բացահայտ է արվում, այդ թվում՝ ԱԺ ամբիոնից, երբ Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է տալիս, կարգադրում, թե իրավապահ կառույցներն ու դատավորներն ինչ անեն, ում բռնեն, ինչ մեղադրանքով, ում կալանավորեն: Ճիշտ է, ինքն ասում է, հրահանգը տրվել է Հանրապետության հրապարակում 2026 թվականի հունիսի 5-ին, այսինքն՝ ԱԺ-ում պարզապես կրկնել է հրահանգը, բայց դրանից էությունը չի փոխվում: Փաստը մնում է փաստ. ինքն էլ է խոստովանում, որ ուղիղ հրահանգն է տվել:

Մյուս կողմից՝ այս հակաիրավական «վակխանալիայի» շրջածիրում հանրային առումով ամենից տխուրն ու սարսափելին այն է նաև, որ այլևս այդ ամենը որպես նորմ է ընկալվում, սովորական մի բան:

Իբր, հենց այդպես էլ պիտի լիներ: Մինչդեռ, սա արդեն, ինքնին, ոչ միայն դատաիրավական համակարգի գործառութային իմաստազրկման, այլև պետության կազմաքանդման ծրագիր կամ ընթացք է:

Հիշեցնենք. ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն, «Հայաստանի Հանրապետությունն... իրավական պետություն է»: Հա, ու դա անփոփոխելի հոդված է: Սահմանադրության հոդվածն անփոփոխելի է, բայց այ, «իրավական պետության» առումով լրջագույն ու փաստացի սպառնալիքներ կան, որոնց ազդակները գալիս են ուղղակիորեն գործադիր իշխանությունից:

Երկրորդը, ինչը միանգամից ուշադրություն է գրավում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա զավակների դեմ հետապնդումների նոր ալիքի հետ կապված, այն է, որ ամեն անգամ, երբ նախագահ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդումները սաստկանում են, դրան հաջորդում են Հայաստանի ու հայության համար ճակատագրական, կորստաբեր գործընթացներ, հասկանալի է՝ փաշինյանական իշխանության կատարած քայլերի հետևանքով: Ու ոչ միայն նախագահ Քոչարյանի: Այլ նկատելի գործիչների հետ կապված ևս: Առհասարակ, լայնածավալ ռեպրեսիաները հաճախ նախորդում են այս կամ այն ճակատագրական ու, ցավոք, արդեն հերթական ցնցմանը:

Ճիշտ է, Փաշինյանն արդեն տվել է Տիգրանաշենը ու ոչ միայն Տիգրանաշենը հանձնելու նախազդը, բայց դատելով Ռոբերտ Քոչարյանի դեմ այս անգամվա հարձակման լայնածավալ բնույթից, մտավախություն է ծագում, որ սպասվում են շատ ու շատ ավելի մեծ կորուստներ, քան պարզապես հանգուցային կետում գտնվող մեկ բնակավայրի ու դրանով անցնող ռազմավարական ճանապարհների հանձնումն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վթար է. ջուր չի լինելու Եթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով Կարեն Խաչանովը 8 տարում առաջին անգամ չի դասակարգվել Ինչո՞ւ է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը զրուցել հայատյաց փորձագետի հետ․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Սուրեն Աղաջանյանը` Poland Open-ի հաղթող Լավրովը նշել է, որ Երևանի որոշ մեղադրանքներ անձամբ իր մոտ «հույզեր են առաջացնում» ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ ԱբրահամյանԱղքատությունը նախորդ ծրագրով պետք է դառնար 13%․ սակայն այն հիմա 20% է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ ՎարդևանյանՆերկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն ԱՄՆ-ը Ադրբեջանին և տարածաշրջանի ևս երեք երկրի մեղադրել է ամերիկյան մաքսատուրքերը շրջանցելիս Չինաստանին աջակցելու մեջ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Եթե ձերը Բարեկեցության նախարարություն է, ապա աղքատությունը պետք է առանվազն 2 տոկոսով նվազեր Գավառում 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանԱրհեստական բանականությունն էապես փոխում է կրթական համակարգը․ Ժաննա Անդրեասյան Վարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետ«Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԿատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Եպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված