Ներկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն ԱՄՆ-ը Ադրբեջանին և տարածաշրջանի ևս երեք երկրի մեղադրել է ամերիկյան մաքսատուրքերը շրջանցելիս Չինաստանին աջակցելու մեջ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Գավառում 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Արհեստական բանականությունն էապես փոխում է կրթական համակարգը․ Ժաննա Անդրեասյան «Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Քիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում. Սուրենյան Տեղի է ունեցել Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ


Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից

Քաղաքականություն

Հարցազրույց Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ։

- Արդեն գրեթե երկու ամիս է, ինչ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կալանավորված է, ֆորմալ առումով՝ կալանքը սահմանվել է Իրանի երկու քաղաքացիների ցուցմունքի հիման վրա, որոնց բողոքներն իրենց հայրենի երկրում՝ Իրանում մերժվել են։ Այս գործից ի՞նչ մանրամասներ կան։

- Ես գիտեմ այնքան, որքան դուք։ Մենք բոլորս գիտենք, որ երկու խարդախների կեղծ ցուցմունքների հիման վրա է կառուցված ամբողջ գործը՝ այն գործը, որտեղ իրական տուժողը հենց պարոն Ծառուկյանն է։ Այդ հարցերին փաստաբանական թիմը տվել է սպառիչ պատասխան, հրապարակվել են փաստաթղթեր, և կա Իրանի դատարանի որոշումը։

- Գագիկ Ծառուկյանի դեմ արշավը չի սահմանափակվում միայն այս գործով, մենք տեսնում ենք շատ ավելի մեծ ծավալի գործողություններ՝ անօրինականություններ, անմեղության կանխավարկածի խախտում, բարոյական սահմանների հատում։

- Այո, դա այդպես է։ Գագիկ Ծառուկյանի հանդեպ տեղի է ունենում աննախադեպ անարդարություն։ Նախ, ընտրարշավի հենց սկզբից, երբ թիմը տրամադրված էր ծրագրային մրցակցության, քաղաքական ու քաղաքակիրթ պայքարի, և կար պարոն Ծառուկյանի խիստ հրահանգը՝ չվիրավորել որևէ մրցակցի, հարգալից լինել բոլորի հանդեպ, հանդես գալ բացառապես ծրագրային դրույթներով, ընտրարշավի 4-5 րդ օրվանից սկսվեց անձնավորված թիրախավորում անձամբ պարոն Ծառուկյանի և քաղաքական թիմի հանդեպ։ Այնուհետև բոլորի աչքի առաջ թույլ չտրվեց, որ ԲՀԿ-ն ունենա խմբակցություն, և մոտ 60 հազար ընտրողի ձայներն ուղղակի փոշիացվեցին։ Դրան հետևեցին խուզարկություններ, ձերբակալություններ, Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկությունների աշխատանքների կազմալուծում, հազարավոր մարդկանց գործազրկություն, անվերջ հայցեր, ունեզրկման աննախադեպ արշավ, որը ժամանակակից աշխարհում պարզապես երևակայությունից դուրս է։ Ու նաև քարոզչական շատ կեղտոտ արշավ՝ մարդուն, իր արածը, տասնամյակների ընթացքում ստեղծածը սևացնելու հետևողական փորձեր։ Պետական ամբողջ մեքենան գործի էր դրվել մեկ մարդու դեմ։

-Այսօր Հայաստանում մոլեգնում է «հրահանգվող արդարադատության» փուլը, ձերբակալված են բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչներ, երեկ կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը։ Հնարավո՞ր է արդյոք այս պայմաններում հասնել իրավական արդար լուծումների։

- Մի բան հստակ է։ Մենք անելու ենք օրենքով չարգելված բոլոր քայլերը՝ արդարության հասնելու համար։ Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։ Սա վերկուսակցական մարմին է՝ կազմված Հայաստանի և սփյուռքի հեղինակավոր գործիչներից։ Առաջիկա օրերին կհրապարակվի կազմը։ Այս կոմիտեն պետք է համակարգի աշխատանքները տարբեր ուղղություններով։ Մենք մեծ ծավալի աշխատանք պետք է կատարենք թե´ Հայաստանում, թե´ միջազգային կառույցներում։ Արդեն իսկ արված է զգալի աշխատանք, սակայն շատ ավելի մեծ աշխատանք դեռ առջևում է։ Աշխատանքների հստակեցման, աշխատանքների ուղղությունների առումով իսկապես մեծ գործ է արված և առաջիկայում ջանքերը բազմակի անգամ ուժեղանալու են։ Այն աջակցության ծավալը, որ մենք ամեն օր տեսնում ենք, տալիս է ուժ և վստահություն։ Մենք անհավանական ծավալի զորակցություն ենք ստանում թե´ Հայաստանից, թե´ սփյուռքից, թե´ հայտնի դեմքերից, թե´ հասարակ քաղաքացիներից։ Ահռելի աջակցություն ենք ստանում Սփյուռքի հայաշատ բոլոր համայնքներից, որտեղ տարիներ շարունակ իրականացվել են ամենատարբեր ծրագրեր։ Գագիկ Ծառուկյանն առաջինն էր, որ կոտրեց այն կարծրատիպը, որ միշտ Սփյուռքն է օգնում Հայաստանին և որ Հայաստանն էլ կարող է օգնության ձեռք մեկնել սփյուռքի մեր հայրենակիցներին։ Հայկական շատ գաղթօջախներում վերանորոգվել են վարժարաններ, գրադարաններ, ֆինանսավորվել են կրթական ու մշակութային ծրագրեր և այսօր բոլոր այդ մարդիկ կանգնած են Գագիկ Ծառուկյանի կողքին։ Սա ամենաթանկն է։ Սա նշանակում է՝ մարդիկ իրականում տեսնում և զգում են անարդարության և անօրինականության ամբողջ ծավալը, պարզապես չունեն այդ ամենը գործուն աջակցության վերածելու եղանակներ։ Այդ ամենը համակարգված անելու նպատակով հենց գործելու է այս կոմիտեն։ Մենք վստահ ենք, որ միջազգային իրավապաշտպան կառույցները, Հայաստանի բարեկամ երկրների ներկայացուցչությունները նույնպես բավարար տեղեկացված չեն այս գործի իրական բնույթի մասին, և մենք պետք է ապահովենք իրական տեղեկատվության տարածումը, հասանելիությունը։ Մենք աշխատում ենք թե´ միջազգային կառույցների, և թե´ մեր տեղական իրական քաղաքացիական հասարակության հետ՝ քաղաքացիական ակտիվ խմբերի, իրավապաշտպան կազմակերպությունների, ժողովրդավարության և օրենքի գերակայության պաշտպան անհատների, լրատվամիջոցների, դեսպանատների, բոլորի հետ։ Սա՝ հանրության հետ տարվող աշխատանքի մասով։ Մենք վստահ ենք, որ արդարությունը վերականգնվելու է, մենք պայքարելու ենք, որպեսզի Գագիկ Ծառուկյանը օր առաջ լինի ազատության մեջ, թույլ չենք տալու նրա բարի համբավի թիրախավորված վարկաբեկումը։ Ի վերջո, կա պատմություն, կա արված գործ, կան սերունդներ, որոնք այդ ամենի ականատեսն են։ Եվ վերջապես, 21-րդ դարում հնարավոր չէ մարդու կառուցածը, ստեղծածը պարզապես խլել։ Դա նոնսենս է. կա միջազգային իրավունք, կա տեղական իրավունք, և կա ուղղակի պարզ բանականություն։

 

ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ ԱբրահամյանԱղքատությունը նախորդ ծրագրով պետք է դառնար 13%․ սակայն այն հիմա 20% է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ ՎարդևանյանՆերկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն ԱՄՆ-ը Ադրբեջանին և տարածաշրջանի ևս երեք երկրի մեղադրել է ամերիկյան մաքսատուրքերը շրջանցելիս Չինաստանին աջակցելու մեջ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Եթե ձերը Բարեկեցության նախարարություն է, ապա աղքատությունը պետք է առանվազն 2 տոկոսով նվազեր Գավառում 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանԱրհեստական բանականությունն էապես փոխում է կրթական համակարգը․ Ժաննա Անդրեասյան Վարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետ«Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԿատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Եպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա ՍողոմոնյանՔիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում. Սուրենյան Տեղի է ունեցել Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը Հետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԱդրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԻսրայելի ՊԲ-ն ավիահարվածներն է հասցրել Լիբանանին Ադրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ են քաշում Արևմտյան Ադրբեջանի թեզը. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված