Անհայտ կորած մեր զավակներին գտնելու համար ասոցիացիա ենք ստեղծել, որ ծնողներով միասնական պայքարենք. անհայտ կորածի ծնող
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անհայտ կորած մեր զավակներին գտնելու համար ասոցիացիա ենք ստեղծել, որ ծնողներով միասնական պայքարենք: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է անհայտ կորած զինծառայողի ծնողը:
«Մեր ասոցիացիան երկար տարիների առանձին պայքար էր, երկար տարիներ փորձել ենք առանձին-առանձին ընտանիքներով պայքարել՝ իմանալու մեր երեխաների, մեր հարազատների ճակատագրերը, գնացել ենք տարբեր կառույցներ, հարցեր ենք տվել, պատասխանների ենք սպասել, վերջապես ուզում էինք ստանալ մեր ամենակարևոր հուզող հարցը, թե որտե՞ղ են մեր երեխաները։
Մենք մայրերով խումբ ստեղծեցինք, ու երկար պայքարից հետո որոշեցինք ու հասկացանք, որ ճիշտը միաբան լինելն է, կառուցել այնպիսի հարթակ, որ լինենք միասնական, ավելի ուշիմ, հետևողական, ճիշտ աշխատանքներ վարենք, լինենք ավելի կառուցողական, ու հենց այդտեղից էլ ստեղծվեց այս ասոցիացիան։ Ասոցիացիայի հիմնական նպատակն է գնալ երեխաների ճակատագրերի բացահայտման հետևից, ինչպես նաև ընտանիքների պաշտպանության համար է։ Մեր ասոցիացիայում ներառված են 1990-ականներից, 2020-ի պատերազմից, 2023-ի պատերազմից, և 2023 թվականի պայթյունի հետևանքով անհայտ կորածների ընտանիքներ:
Մեր ասոցիացիան սիրով կհամաձայնվի համագործակցել բոլոր կառույցների հետ՝ կլինեն դրանք պետական մարմիններ, միջազգային կառույցներ, դոնոր կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, հետազոտական կենտրոններ, կհամագործակցենք՝ իհարկե պահպանելով մեր չեզոքությունը և հումանիտարությունը»,- նշել է նա:
Հետևեք մեզ՝ այստեղ