Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանն ավելացվել է այն երկրների ցանկում, որտեղ պատերազմի և զինված հակամարտության պայմաններում գործում են Ադրբեջանի դիվանագիտական առաքելություններն ու հյուպատոսությունները։
Հհամապատասխան հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։
Փաստաթուղթը փոփոխություններ է մտցնում Դիվանագիտական ծառայության աշխատակիցներին երաշխիքներ և փոխհատուցումներ տրամադրելու կանոններում, որոնք հաստատվել են Նախարարների կաբինետի 2008 թվականի հունվարի 21-ի թիվ 11 որոշմամբ։
Որոշման համաձայն՝ Իրանն ավելացվել է Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսությունների համար հատուկ աշխատանքային պայմաններ ունեցող երկրների ցանկում։
Իրանն այս ցանկում ութերորդ երկիրն է։ Հրամանագիրը գործում է 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ