2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր «Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Իրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Կանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ողբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է


Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երուսաղեմի Հին քաղաքում հայկական ներկայության դեմ ուղղված միջադեպերը վերջին շաբաթներին կրկին հայտնվել են ուշադրության կենտրոնում։ Օգոստոսի 30-ին Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ Հին քաղաքում յոթ մարդ է ձերբակալվել կրոնական սրբավայրերի նկատմամբ ոտնձգությունների կասկածանքով։ Երեք չափահասներ կասկածվում են մահմեդական գերեզմանաքարը ոտքով հարվածելու և տապալելու մեջ, իսկ ևս չորսը՝ Հայոց Պատրիարքարանի համալիրի ուղղությամբ թքելու համար։ Բոլոր յոթը հետագայում ազատ են արձակվել սահմանափակումներով։

«Հայ առաքելական եկեղեցու և քրիստոնեության դեմ պայքարը, դժբախտաբար, չի սահմանափակվում միայն Հայաստանով։ Այստեղ՝ Երուսաղեմում, մենք ամենօրյա պայքարի մեջ ենք, սակայն չենք թուլանում, չենք հանձնվում։ Օգոստոսի 2-ին 6 կրոնական հրեաներ՝ հինգ անչափահաս և մեկ չափահաս, ձերբակալվել էին Սուրբ Հակոբյանց վանքի մուտքի մոտ թքելու, դարպասները հարվածելու և քարեր նետելու կասկածանքով։ Միջադեպի ժամանակ քարեր են նետվել նաև դեպքը տեսագրող հայ կնոջ ուղղությամբ»,- MediaHub-ին պատմեց երուսաղեմաբնակ Պետիկ Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ հայկական թաղամասի նկատմամբ նման վերաբերմունքը տեղի է ունենում ավելի լայն խնդրի ֆոնին․ վերջին ամիսներին Երուսաղեմում արձանագրվել են քրիստոնյա հոգևորականների, եկեղեցիների և գերեզմանատների նկատմամբ թքելու, վիրավորելու, քարեր նետելու և ֆիզիկական հարձակումների դեպքեր։ Ապրիլին Իսրայելի ԱԳՆ-ն նույնիսկ հատուկ պաշտոն է ստեղծել քրիստոնեական աշխարհի հարցերով, որը ստանձնել է դիվանագետ Ջորջ Դիկը։

Երուսաղեմի հայկական թաղամասը միայն կրոնական տարածք չէ։ Հայերի ներկայությունը Երուսաղեմում ունի շուրջ 1600 տարվա շարունակական պատմություն։ Ներկայիս թաղամասի բնակիչների մի զգալի մասը Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն են․ ցեղասպանությունից հետո Երուսաղեմ հասած շուրջ 10 հազար հայ փախստականների ժառանգները հետագայում բնակություն են հաստատել պատրիարքարանի տարածքում։

«Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի «Կովերի պարտեզը»։ Այն հայկական թաղամասի ամենախոշոր հողատարածքներից է՝ Սիոն լեռան հատվածում, և դրա ճակատագիրը դարձել է հայկական համայնքի գոյության ու տարածքային ամբողջականության առանցքային հարցերից մեկը։ Այս պահին էլ ես «Կովերու պարտեզում» եմ։ Փորձում ենք այն պաշտպանել ծայրահեղական հրեաներից։ Այսօր հայկական թաղամասի խնդիրը, հետևաբար, երկու զուգահեռ ճակատ ունի՝ անվտանգություն և հողային իրավունքներ։ Մի կողմից՝ հայկական եկեղեցու և հայ բնակիչների նկատմամբ շարունակվող ոտնձգությունները, մյուս կողմից՝ համայնքի համար ռազմավարական նշանակություն ունեցող հողերի ապագայի շուրջ դատական պայքարը»,- ասաց Կիրակոսյանը։

Հայկական թաղամասի հարցը համայնքի համար այլևս պարզապես անշարժ գույքի վեճ չէ․ այն կապված է Երուսաղեմում դարերով պահպանված հայկական ներկայության շարունակականության հետ։

Հունան Թադևոսյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Սիրով դեպի դպրոց․ «ՏԱՇԻՐ»-ը շնորհավորում է առաջին դասարանցիներինԳերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԱպօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվելԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա ՏոնոյանԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՎաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր «Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհըԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է
Ամենադիտված