ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Չկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք Չալաբյան Իրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան


Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, ի դեպ՝ արդեն երկրորդ անգամ, ծննդյան տարեդարձը «նշեց» ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա կալանավայրից մի քանի դիտարկումներ էր փոխանցել:

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ տեղի ունեցողը «Փաշինյանի մոտ բնածին վախերի և բարդույթների հերթական մանիակալ սրացման» հետ է կապված: Նրա խոսքով, դատաիրավական համակարգը սպասարկում է Փաշինյանի ֆոբիաները։ «Մենք կարող ենք կորցնել երկիրը, և, կարծես թե, ժողովուրդը կորցրել է կոլեկտիվ ինքնապահպանման բնազդը»,-կարծում է Ռոբերտ Քոչարյանը:

Ինչ վերաբերում է «գործին», ապա նշվում է. «Հերթական քրեական մեղադրանքն այնքան աբսուրդային է, որ դժվար է գնահատական տալ նորմատիվ բառապաշարի շրջանակներում։ Բայց, այնուամենայնիվ, կփորձեմ անել դա։ Ամբողջությամբ վերցրած, ընդհանրացված խոսելով, որպեսզի ներկայացվի այսքան ոչնչով չհիմնավորված մեղադրանք, անհրաժեշտ է կա՛մ լիակատար բարոյական դեգրադացիա, կա՛մ իրավական դեբիլիզմ, կա՛մ Ադրբեջանի դատաիրավական համակարգին լիակատար ենթարկում։ Դա նրանց մոտեցումն է, որ Արցախի բոլոր նախագահները պետք է լինեն բանտում»։

Նախագահ Քոչարյանը նաև համոզված է, որ ներկայիս իշխանությունները երկիրը ներքաշել են ծայրահեղ վտանգավոր արկածախնդրության մեջ՝ դնելով խոշոր տերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման կենտրոնում:

Նա նշում է. «Իշխանության նպատակն ակնհայտ է. պառակտել հասարակությունը, ստեղծել վախի, ատելության, անկարողության և դատապարտվածութան մթնոլորտ: Սրանք անհրաժեշտ պայմաններ են Բաքվի բոլոր պահանջները կատարելու համար:

Փաշինյանը ոչ միայն հանձնում է հայկական հողերը, այլև կոտրում է ազգի կոլեկտիվ կամքն ու հոգևոր արժեքները, որոնք ցանկացած պետականության հիմքն են կազմում։ Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել»:

Երեկ նաև ասուլիսով հանդես եկան նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և փաստաբան Արամ Օրբել յանը: Հիմնականը, ինչ կարելի է խտացված արտածել առկա իրողություններից ու նաև նշված ասուլիսում հնչած հայտարարություններից, այն է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նաև իր ընտանիքի անդամների դեմ ընթացիկ հետապնդումները ոչ միայն զուտ քաղաքական են, այլև ահռելի աշխարհաքաղաքական ենթատեքստ ունեն:

Մեծ հաշվով, սա աշխարհաքաղաքական «գործ» է:

Նաև պատահական չեն շրջանառված այն տեղեկությունները, որ Բիշքեկում Փաշինյանի ու ՌԴ նախագահ Պուտինի հնարավոր հանդիպման ժամանակ կարող է արծարծվել նաև նախագահ Քոչարյանին հերթական անգամ (4-րդ անգամ) կալանավորելու հարցը: Բայց միայն այս հավանական հանգամանքը չէ, որ աշխարհաքաղաքական բնույթ կամ ենթատեքստ է հաղորդում «Հայաստան» դաշինքի առաջնորդի դեմ քաղաքական հետապնդումների այս հերթական փուլին, թեպետ, իհարկե, այստեղ աշխարհաքաղաքական հակամարտության հետքեր չտեսնելու համար առնվազն կույր պետք է լինել: Բայց սա առանձին, ավելի ընդգրկուն թեմա է:

Մյուսը. Արցախի երեք նախկին նախագահները հիմա գտնվում են Բաքվի բանտում: Արցախի առաջին նախագահ ու ադրբեջանական բանակին պարտության մատնած ղեկավար Ռոբերտ Քոչարյանը Երևանի բանտում է: Իսկ Փաշինյանն ու Ալիևը, ի դեպ, նույն Բիշքեկում երեկ «ջան էին ասում, ջան էին լսում» (դատելով տարածված տեսակադրերից): Ու ընդհանրապես, Ադրբեջանից «իջնող» պահանջները բավարարելը, մեղմ ասած, հեշտերից չէ՝ Սահմանադրությունը փոխելու, հողեր հանձնելու և այլն: Ակնհայտ է, որ դրանք անելու համար Փաշինյանը չունի հանրային աջակցություն, հենց միայն անցած ընտրությունները դա ցույց տվեցին. չէ որ վարչական ռեսուրսով-բանով, թոշակ «բարձրացնելով», ընդդիմադիրներին ճնշելով՝ այդպես էլ չկարողացավ մոտենալ 50 տոկոսին: Հիմա պետք է փորձի ժամանակ շահել, ցույց տալ, որ Ադրբեջանի ատելի գործիչների դեմ գործեր է կարում, «նստեցնում է»:

Վերջապես՝ ակնհայտ է, որ Թուրքիան ցանկանում է վերահսկողություն սահմանել Հայաստանի (նաև Վրաստանի) վրա: Այդ համատեքստում Հայաստանում կալանավորվում ու հետապնդվում կամ հանրային ակտիվությունից մեկուսացվում են այն գործիչները, որոնք կարող են դիմակայել օրվա իշխանության կողմից թուրք-ադրբեջանական պահանջների կատարմանը («անկլավներ», Անկախության հռչակագրի հանում, սահմանադրության փոփոխություն, թշնամանալ Ռուսաստանի հետ, ԱԷԿ-ի փակում, տնտեսության զրոյացում):

Ահա այդ հանգամանքների ուժով էլ այս «գործը» աշխարհաքաղաքական է:

Հ.Գ.-Ի դեպ. իբր եղած խնդիրները քիչ էին Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի համար, երեկ էլ Ռուսաստանի նախագահ Պուտինը շնորհավորեց նախագահ Քոչարյանին՝ մաղթելով «դիմացկունություն՝ փորձությունների առջև»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում«Նվեր-դասախոսություն»՝ նախկին ՔՊ-ական կոլեգայի հետ․ նոր ուսումնական տարվա առիթով. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքովՉկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք ՉալաբյանԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ «Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ 5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր ԱվետիսյանԱմիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանԳյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց դժվարությունները, ցավոք, մեկ էտապով չեն ավարտվելու. Հրայր ԿամենդատյանՀայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա ԿոստանյանՊուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Փոփոխություն բերողներն առաջին դասարանում․ Ուժեղ Հայաստան Բաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա «Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա
Ամենադիտված