Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Ոսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Հայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները


«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին»․ Մհեր Ավետիսյան


Առհասարակ, ՇՀԿ-ը Ռուսաստանն ու Չինաստանը ստեղծել են մեկ նպատակով՝ որպեսզի Միացյալ Նահանգները և հավաքական Արևմուտքը հեռու մնան Եվրասիա մայրցամաքից և իրենց քիթը չխոթեն Եվրասիայում տեղի ունեցող գործընթացներում։ Ինչո՞ւ։ Որովհետև ամեն անգամ, երբ նրանք իրենց քիթը խոթում են ռեգիոնալ խնդիրների մեջ, միայն մի նպատակ են հետապնդում՝ ռեգիոնի պետություններին հանել մեկը մյուսի դեմ, կռվեցնել՝ իրենց գեոպոլիտիկ շահերն առաջ բրդելու նպատակից ելնելով։

 ՇՀԿ-ի հիմնական նպատակներից մեկը հենց այս խնդիրը լուծելն էր, և պատահական չէ, որ ՇՀԿ-ի ստեղծման առաջին շրջանում, երբ Միացյալ Նահանգները ցանկանում էին իրենք էլ ընդգրկվել այս կառույցում, անձամբ Վլադիմիր Պուտինը թույլ չտվեց, որպեսզի Միացյալ Նահանգները մասնակցեն ՇՀԿ-ի աշխատանքներին։ Ինչո՞ւ։ Որովհետև դրանով իսկ ցույց էր տալիս, որ այս կառույցը ստեղծվում է, որպեսզի ԱՄՆ-ից հեռու պահի եվրասիական խնդիրները։
 
 Եվ այս տարիների ընթացքում Պուտինին հաջողվեց մեկ սեղանի շուրջ նստեցնել Չինաստանին ու Հնդկաստանին, Հնդկաստանին ու Պակիստանին, և ամեն անգամ, երբ հաջողվում է հեռու պահել այս կոնֆլիկտներից հավաքական Արևմուտքին՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, այս երկրները սկսում են մեկը մյուսի հետ ընկերություն անել։ Ավելին՝ արդեն իսկ հասել էր մի պահ։ Ռուսաստանին ու Չինաստանի հաջողվել էր Իրանին ու Սաուդյան Արաբիայի, Սաուդյան Արաբիայի և Իսրայելի, այսինքն՝ նաև այս ռեգիոնի խնդիրները մեկ սեղանի շուրջ լուծել։

Հատուկ ուզում եմ շեշտել, որ Պուտինին հաջողվեց մեկ սեղանի շուրջ նստեցնել Իրանին և Թուրքիային։ Սա այն մոդելն է, որով Ռուսաստանը առաջարկում է Հայաստանին 3+3 ձևաչափով լուծել նաև մեր տարածաշրջանի խնդիրները, այսինքն՝ լուծել խնդիրները՝ Արևմուտքին թույլ չտալով քիթը խոթել մեր տարածաշրջան։

Բայց, իհարկե, մենք ասում ենք, որ դեմ չենք, բայց ոչ միայն Թրամփի անունը բերում, գրում ենք մեր սահմանին և փաստացի դեմ գնում ամբողջ ՇՀԿ-ի եվրասիական պետությունների մեծամասնության ընդգծված քաղաքականությանը, այլ նույնիսկ ՇՀԿ-ում սրա մասին խոսում են՝ կարծես թե փորձում են ձեռք առնել ՇՀԿ-ում հավաքված ղեկավարների և նրանց վարած քաղաքականությունը։ Եվ, հավատացեք, որևէ մեկը՝ ոչ Չինաստանը, ոչ Հնդկաստանը, ոչ Պակիստանը, ոչ Թուրքիան, չեն կարողանում հասկանալ, թե ինչու է Հայաստանը ՇՀԿ-ում խոսում Թրամփի մասին, երբ այդ հավաքի էությունը կայանում է նրանում, որպեսզի Թրամփը, նրա հաջորդները անելիք չունենան, գեոպոլիտիկ խնդիրները իրենք չփաթաթեն եվրասիական պետությունների մեջ և թույլ տան, որպեսզի եվրասիական պետություններն իրենց կոնֆլիկտները լուծեն հարևաններով և տեղի խաղացողներով։ Այսինքն՝ փոքրիկ Հայաստանը, գլոբալ Արևմուտք գնալու երազանքներն իրականացնելու ճանապարհին, դուրս է գալիս իր հարևանների և ողջ եվրասիական պետությունների վարած քաղաքականության դեմ, և պարզ է, թե ինչով կարող է ավարտվել։

Սա է պատճառը, որ Ռուսաստանն ասում է՝ «արագացրեք, կողմնորոշվեք», որովհետև Ռուսաստանի համար էլ է դժվար բացատրել իր գործընկերներին, թե ինչու է իր դաշնակից Հայաստանը դեմ գնում բոլորի կողմից մշակած և իրականացվող քաղաքականությանը։ Բայց, մյուս կողմից, Ռուսաստանը, հասկանալով, որ Արևմուտքի հետ պատերազմը մտնում է շատ ավելի ծանր փուլ, ինքը ցանկանում է, որպեսզի Հայաստանի ժողովուրդը և Հայաստանի քաղաքական էլիտաները կայացնեն որոշում, որպեսզի ապագայում Ռուսաստանին չմեղադրեն ձախողումների և իրենց կործանման համար։

 ԱՄՆ-ը Բրիքսը քանդելու և տարածաշրջանում անվտանգության՝ Ռուսաստանի ձևավորած սխեման ավերելու նպատակով հարվածեց Իրանին։ Արդյունքում, այո, Իրանը պատասխան հարվածներ հասցրեց Միացյալ Նահանգների դաշնակիցներին, որոնցից մեկը նաև Բրիքսի անդամ է, իսկ Սաուդյան Արաբիան Բրիքսից դուրս եկավ Թրամփի պահանջով և սխալվեց։ Իմ կարծիքով՝ նրանք ապագայում կփորձեն իրենց սխալը ուղղել, չնայած որ արդեն իսկ կատարել են մեկ քայլ, որից կարող ենք եզրահանգել, որ նրանք սխալվել են։

Բայց ԱՄՆ-ը, ռեգիոնը խառնելուց բացի, նաև ցույց տվեց, որ այս ռեգիոնում ևս իր հեգեմոնիան կասկածի տակ է, որ այս ռեգիոնում ևս ինքը չի կարողանում անվերապահորեն լուծել բոլոր այն խնդիրները, որոնք դրել է իր առաջ։ Ավելի հին ռեգիոնալ խաղացողները սկսել են չվստահել Ամերիկային և չհավատալ նրա հեգեմոնիային։ Սրա ամենավատ ազդիչներից մեկն այն է, որ ԱՄՆ-ի դաշնակից, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան բացահայտ խաղում է ԱՄՆ-ի հեգեմոնիան քանդելու ճամբարում, Ամերիկայի դաշնակից Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ համատեղ դաշինք են ստեղծում, որպեսզի իրենց անվտանգության խնդիրները լուծեն, իսկ սա, իր հերթին, ցույց է տալիս, որ նույնիսկ Ամերիկայի դաշնակիցների մոտ Ամերիկայի հեգեմոնիան այլևս կասկածի տակ է։

Հիմա նման իրավիճակում, երբ Միացյալ Նահանգների հեգեմոնիան քանդվում է, և աշխարհի լուրջ պետություններն այլևս չեն ցանկանում այդ հեգեմոնիան հանդուրժել, Հայաստանը գնում իր կամքով, հայտնվում է մի իրավիճակում, որ հենց ամենավտանգավոր ռեգիոնում, որտեղ գտնվում է Հայաստանը, դառնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի պահապանը, դաշնակիցը, գործընկերը, դառնում է Միացյալ Նահանգների ամենատարօրինակ և ոչ ադեկվատ նախագահի գործընկերը։ Ավելին՝ այդ մարդու անունը բերում, գրում է իր պետության և Իրանի սահմանին։

Ժողովուրդ ջան, սա նորմալ իրավիճակ չէ, և մենք պետք է գիտակցենք նախ մեր պետության ռեալ չափերը, հնարավորությունները, ովքեր են մեր հարևանները, ինչ միջավայրում ենք մենք ապրում, ինչ պատմական անցյալ ունենք մենք և մեր հարևանները, որոնք են մեր ռեգիոնի խոշոր խաղացողները, և հասկանանք, որ մենք չենք կարող ինչ ուզում ենք անել՝ ասելով, որ «մենք անկախ պետություն ենք, ինչ ուզում ենք՝ անենք»։ Մյուս պետություններն էլ են անկախ պետություններ, ու եթե հանկարծ իրենք էլ սկսեն իրենք ինչ ուզում են անել, հաստատ մեր համար շատ մեծ խնդիրներ ենք ստեղծել։

Դրա համար եմ ես ասում, որ քաղաքականությունը գիտություն է և բավականին ճշգրիտ։ Այստեղ էմոցիաներ, ցանկություններ, երազանքներ չկա։ Մենք պետք է հստակ կարողանանք հաշվել մեր շահերը, և շահերը հաշվելը ևս բարդ գիտություն է, որովհետև շահերը չեն հաշվում երազանքների ու ցանկությունների հիման վրա, այլ հաշվվում են իրական հնարավորությունների, և, ամենակարևորը, այնպես պետք է հաշվեց քո շահերը, որ դրանք չհակադրես քո հարևանների, առավել ևս քո ռեգիոնի խոշոր խաղացողների շահերին։
Հակառակ պարագայում, այդ շահերի հակադրությունը բերելու է նրան, որ դու, որպես պետություն, սկսելու ես սպառնալիք ընկալվել խոշոր խաղացողների և նրանց աշխարհաքաղաքական խնդիրների համար, իսկ սա արդեն ցանկացած բանիմաց մարդ կարող է հասկանալ՝ ինչ հետևանքներ կունենա Հայաստանի և հայ ժողովրդի համար։

 Սիրելի՛ հայ ժողովուրդ, ժամանակն է հստակ արձանագրելու՝ նույնիսկ մեր մտքի ծայրով չի կարող անցնել, որ Հայաստանում կարող է լինել հանրաքվե՝ «մենք Ռուսաստանի հե՞տ ենք, թե՞ Ռուսաստանի դեմ»։ Նման հանրաքվե չի կարող լինել, որովհետև մենք առանց հանրաքվեի հստակ գործողություններով պետք է ցույց տանք, որ մենք Ռուսաստանի հետ ենք, որ, այո, եթե Արևմուտքը Ռուսաստանի հետ պատերազմում է՝ մենք չենք կարող այդ Արևմուտքի հետ ունենալ հարաբերություններ։ Մենք պետք է թքած ունենանք Արևմուտքի հետ հարաբերությունները փչացնելու ռիսկի վրա։ Մենք հանգիստ պետք է գնանք այդ ճանապարհով, քանզի Ռուսաստանի հաղթանակից հետո Արևմուտքը պարտված վիճակում սկսելու է նոր որակի հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, և այդ ժամանակ մենք մեր հաղթած դաշնակցի հետ դարձյալ կվերականգնենք մեր հարաբերություններն Արևմուտքի հետ։ Իսկ եթե մենք գնացինք հակառակ ճանապարհով՝ կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին։ Իսկ ապագայում, երբ Ռուսաստանը հաղթածի դիրքերում նստելու է նոր Յալտայի, նոր Պոտսդամի, այդ ժամանակ մենք արդեն կարող է կորցրած լինենք պետականությունը, և մեր ժողովուրդը կրած լինի բազմաթիվ զրկանքներ և ողբերգություններ։

Կարծում եմ՝ բանականությունը պետք է հաղթի, և մենք պետք է գիտակցենք, որ մենք, որպես պետականություն և որպես ժողովուրդ, ուղղակի չունենք այլընտրանք և պարտավոր ենք կանգնել Ռուսաստանի կողքին։ Ռուսաստանը մեր միակ բարեկամն է, միակ դաշնակիցը, և մեր դաշնակցային և բարեկամական հարաբերությունները պատմական փաստերով հիմնավորված են, ոչ թե հորինված և մտացածին։

 Աստված պահապան հայ և ռուս ժողովուրդները։
 Աստված պահապան Հայաստանն ու Ռուսաստանը։

Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր Ավետիսյան
Ամենադիտված