ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT Բելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով Հայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար


Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի հայտարարությունը

Վերջին օրերին լրատվական դաշտում շրջանառվող չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության և նրանց տեղացի գործընկերների զեկույցը, որը վերաբերում է Սյունիքի մարզի բնակավայրերում շրջակա միջավայրի ու կենսաբանական նմուշների ուսումնասիրությանը, պարունակում է ակնհայտ ոչ պրոֆեսիոնալ, գիտականորեն չհիմնավորված պնդումներ և միտումնավոր կեղծիք տարածելու տպավորություն է թողնում։

«Առնիկա» կազմակերպությունը արդեն մի քանի տարի հետևողականորեն փորձ է անում վարկաբեկել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը, Հայաստանը ներկայացնելով որպես տարածաշրջանի աղտոտման աղբյուր։

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան նախկինում առիթ է ունեցել ահազանգել այդ մասին, և ստիպված է դարձյալ հանրության և պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրին։  

«Առնիկա»-ն ողջ Սյունիքի մարզից վերցված 20 նմուշի և մեկանգամյա մեզի անալիզների հիման վրա արել է աղճատված, հակասական եզրակացություններ, որոնք ոչ մի գիտական բացահայտում չեն անում, նմուշառման և գիտական հետազոտության չափանիշներին չեն համապատասխանում, բայց հանրության մոտ կարող են տագնապ ստեղծել, իսկ Հայաստանը ներկայացնել որպես աղտոտման աղբյուր։ Մինչդեռ իրականացված ուսումնասիրությունները կատարվել են նմանատիպ հետազոտությունների համար ընդունված մի շարք գիտական և մեթոդաբանական սկզբունքների խախտմամբ կամ ոչ բավարար կիրառմամբ:

Մի քանի պարզ օրինակ. «հետազոտողները» «հայտնաբերել են» մկնդեղի բարձր կոնցենտրացիա հողում, սակայն չեն հայտնաբերել այլ մետաղների բարձր կոնցենտրացիա։ Բանն այն է, որ ո՛չ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի, ո՛չ Կապանի լեռնահարստացման, ո՛չ Ագարակի կամ տարածաշրջանի այլ հանքի արտադրական պրոցնեսները չէին կարող ավելացնել մկնդեղի պարունակությունը հողում։ Դրանք կարող են լինել կամ բնական կոնցենտրացիաներ, կամ այլ քիմիական ազդեցության հետևանքներ, որոնք կապ չունեն հանքերի արտադրական պրոցեսի հետ։

Եվ կամ՝ «Մեզում հայտնաբերվել է մոլիբդեն» նախադասությունը կարող է վախեցնել միայն անտեղյակ մարդուն, և տպավորություն է ստեղծվում, որ «Առնիկա»-ն, հենց այդ նպատակն ունի։ Մոլիբդեն կա գրեթե բոլոր մարդկանց օրգանիզմում, անկախ տարածաշրջանից։ Մոլիբդենը, որպես սննդային հավելում ներառված է վիտամինային կամ այլ հավելումային հաբերում՝ օրգանիզմում մոլիբդենի պակասը լրցանելու համար։ Իսկ թե ինչ կոնցենտրացիաներով այն կարող է հայտնաբերվել բարձր միներալիզացիա ունեցող տարածաշրջաններում և որն է կոնցենտրացիայի աղբյուրը, կարող են բացատրել միայն իրապես գիտական հետազոտությունները։ Այս «հետազոտությունը» հեռու է այդպիսին լինելուց։

«Առնիկա»-ն, կամ չիմացության, կամ դիտավորության հետևանքով նաև չի տարանջատել, օրինակ՝ ճանապարհամերձ հատվածներում գետնին նստած փոշին մարդու շնչառական ուղիներ թափանցելու ունակ օդային մասնիկներից։ Գետնին նստած հողը չի կարող ինքնաբերաբար ներկայացվել որպես շնչառական ռիսկ։

Այսպիսի օրինակները շատ են։

Ամփոփելով՝ սահմանափակ թվով և տարածական առումով ոչ բավարար ներկայացուցչական նմուշները, սեզոնային և երկարաժամկետ դիտարկումների բացակայությունը, բնական երկրաքիմիական ֆոնի ոչ բավարար տարանջատումը հնարավոր մարդածին ազդեցությունից, նստած և շնչառելի փոշու միջև սկզբունքային տարբերությունների ոչ լիարժեք հաշվառումը, ինչպես նաև կենսանմուշներում հայտնաբերված տարրերի աղբյուրների և ազդեցության ուղիների չնույնականացումը  հիմք չեն տալիս արձանագրված բնապահպանական կամ կենսաբանական ցուցանիշների միջև գիտականորեն հիմնավորված պատճառահետևանքային կապ հաստատելու համար, ինչն ընդունում են նույնիսկ «հետազոտության» հեղինակները։

Բաց են մնում հարցերը՝ ունե՞ն արդյոք նշված կազմակերպությունները կոնսաբանական նմուշառման և կենսանմուշներ ՀՀ-ից դուրս տեղափոխելու օրինական թույլտվություններ, պահպանվե՞լ են արդյոք տեղափոխման և հետազոտման նորմերը։

Սյունիքի մարզում գործող ոլորտի խոշորագույն ձեռնարկություններն իրենց գործունեությունն իրականացնում են ՀՀ օրենսդրության և ստանդարտների խիստ պահպանմամբ։ Ընկերություններն իրականացնում են շրջակա միջավայրի շուրջօրյա, բազմակետային և բազմամյա մոնիտորինգ, որի արդյունքները հրապարակվում են օրենքով նախատեսված հարթակներում և կամավոր հաշվետվություններում։

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան անթույլատրելի է համարում մակերեսային և խեղաթյուրված նյութերով հանրությանը ահաբեկելու, մարզում լարվածություն հրահրելու և Հայաստանի տնտեսության ողնաշար հանդիսացող լեռնահանքային ոլորտը վարկաբեկելու փորձերը։

Շրջակա միջավայրի պահպանությունը պահանջում է գիտական պատասխանատվություն, համակարգված պետական-մասնագիտական մոնիտորինգ և բազմագործոն վերլուծություն։ Մենք կոչ ենք անում պետական լիազոր  մարմիններին հետամուտ լիներ այս կազմակերպության գործունեության վերահսկողությանը ՀՀ տարածքում։

ԶԼՄ-ների մեր գործընկերներին խնդրում ենք չտրվել կասկածելի նպատակներ ունեցող արտերկրյա կազմակերպությունների մանիպուլյացիաներին։ Հարցերի դեպքում, միշտ պատրաստ ենք կազմակերպել համապատասխան մասնագետների հետ հանդիպում։

Առանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԿամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին» Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՊшտերազմն անհրաժեշտ չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան. Լուկաշենկո Հոկտեմբերի 24-ի ցույցերի նախաշեմին Ֆրանսիայի ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա
Ամենադիտված